Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քօմմա ծախօ՛տէց, փօ՚զ շինէց, վօր նրանօվ մի քանի օր սթա՛ր անի՝ ընչանք մի բանի կպնիլը։ Դէ՛ս ընգավ, դէ՚ն ընգավ, սրա՛ն հարցրէց, նրա՛ն հարցրէց, վէրչը մի հարուստ մարթի ռաստ էկավ։

— Ա՛խպէր,— հարցրէց էդ հարուստ մարթը,— կատէպան չէ՞ս ըլնի։

— Խի՛ չէմ ըլնի, ա՛ղա,– ասէց տղէն,– զաթի յէս էլ գէղցի, ռանչպար մարթ, հէնց էդ իմ սիրած փէ՛շակն ա։— Իրար հէննա խօսա՛ցին, պրծան, բարըշէցին՝ տարէկան յէռէսուն մանէթ, վրէն էլ մի ձէռք շօր։

Էս մէր կատէպանն ա՝ Թիֆլիսա շհարումը մնո՛ւմ ա, էդ հարուստ մարթի հիքին բէջա՛րում, մո՛ւղաթ կէնում, իրա վախտին ջրո՛ւմ, քախանո՛ւմ, է՛տում, թա՛ղում, յէ՛դ տալի, մախլաս, գլխնէրդ ի՛նչ ցավացնէմ, հիքումն ինչ չարչա՛րվում էր, չարչարվում, իրիգունը գալիս էր՝ նրանց տան բանին հասնում, աղաքնէրին ղո՚ւլլուղ անում, է՛ս անում, է՛ն անում, ընէնց վօր քօմմըքօվ էլ նրան ընէ՛նց ին սիրում, ընէ՛նց ուզում, վօնց վօր մի տան տղա։ Ըսէնց մի քանի տարի կացավ դրանց կշտին, մի քանի մանէթ փօ՚ղ շինէց, վէրչը մի՛տք արէց, ասէց. «Է՛թամ կնկանս հավարին, աշխարէ-աշխար, յէրգրէ-յէրգիր ման գամ, բալի գտնէմ»: Էդ հարուստ մարթը շա՛տ կպավ յախէն, թէ. «Մի տարի էլ կաց, մի՛ էթա», չէ՛լավ, ասէց. «Չէ՛մ կարտ, վօր չէմ կարա, մուրազ ունէմ, պտի է՛թամ»։ Դէ տղէն էլ ի՛նչ պտի ասէր, տէհավ՝ չի՛լնում, չի՛ ուզում, բէրէց նրա փօղը տվէ՛ց, մի ձէռք էլ լավ շօ՛ր առավ, հաքցրէ՛ց, ճա՛մփու դրէց։

Կատէպանը հէնց նօ՛ր էր վօտը շէմքիցը դուս դրէ, աղէն յէննուցը ձէն տվէց.— Տղա,— ասէց,— մտիցս ընգէլ էր՝ մէր հիքումը մի չօր բարդի կա, մի է՛թաս, կտրէս, կօտօ՛րէս, ցա՛խ անէս, լցնէս սէ՛լը, բէրէս աո՛ւն, յէննա է՛թում էս՝ գնա, աստօծ քէզ հէննա։

— Ա՛չքիս վրէն, ա՛ղա,— ասէց կատէպանը,— ըստէ ի՛նչ կա, որ քու խաթրը կօտրէմ. ըսօր չէմ էթա, է՛քուց կէթամ, մին չի՞։

Էն սհաթը յէ՛դ դառավ, էկավ տո՛ւն, սէլը լծէ՛ց, կացինը քցէց վրէ՛ն, քշէց դո՛ւզ դպա հիքին։ Էկավ հիքին, կացինը վէ՛ կալավ, գնաց աղի ասած բարդին կտրէ՛ց, կօտօ՛րէց, բարցէց սէ՛լը, յէննա ուզում էր ծառի խուրուխուշը կիտի, տէհավ, ըհը՜, ագռավի տարած մահդի կտօրը՝ ակնէրը քօմմա վրէն՝ էդ խուրուխուշի միչին։ Դու մի՛ ասի, էն ագռավի բունը էն բարդու ծէ՛րին ա էլէ. մահդի կտօրը վօր կտցէլ ա, բէրէլ ա դո՛ւզ իրա բունը։