Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Փա՜ռքդ շատ ըլնի,– ասէց,– ա՛ստօծ, վօր իմ մալը էլ յէղ ի՛նձ ղսմաթ արիր. էս հէտ պարզէրէս կէթամ կնկանս կուշտը»։

Ակնէրը շօրի միչին ղայիմ փաթթէց, դրէց ջէբը: Բէրէց սէլը լծէ՛ց, քաշէց էկավ ցախը տանը դարակէ՛ց, քշէրն էլ ընդէ կա՛ցավ, նօր էն մի օրը առավօտը սուրփ ծէքի հէն նա վէ՛ կացավ, ուրախ֊ուրախ ճամփա ընկավ դպա Ստամբօլ։

Սրան թօղանք է՛թա, գանք խաբար տանք թաքավօրի ախչկանիցը։

Թաքավօրի ա՛խչիկն ա՝ վօր մի վախտ աչքը բաց ա անում տէնում՝ մարթ֊մադաթ չկա, մարթի ձին էլ ընդէ չի՝ նստում ա, ուքուր֊ուքուր լա՛ց ըլնում։ Ձէռը տանում ա մաղէրը, տէնում խճճված ու ակնէրն էլ միչին չի։

«Հէ՜յ պիտի թամահքյար մարթ,— ասում ա,— քնած վախտս ակնէրը հա՛նէլ ա, գլո՛ւխ առէ, փա՛խէ։ Փա՛ռք քէզ,— ասէց,— ա՛ստօծ, փա՛ռք քու օղօըմությունին»։

Խէղճը կէ՛նում ա, կէ՛նում, ասում ա. «Օ՛վ գիտի, բալի մարթս գալիս ա»։ Կէնում ա մի՛ սհաթ, է՛րկու սհաթ, ի՛րէք սհաթ, մախլասի, էնքամ կէնում ա, վօր մութը գէտինը կօ՛խում ա, տէնում ա վօնչ մա՛րթ կա, վօնչ զա՛դ, նօր վէ՛ր ա կէնում դառը-տխուր ձին նի՛լնում, ընգնում ճամփա։ Գա՛լիս ա, գալի, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի՝ մի ամիս, քշէր, ցէրէկ գալիս ա, հասնում ա Ստամբօլա շհարը։ Ձէռին էլի շատից-քչից փօ՛ղ ա մնացած ըլնում, բէ՛րում ա ըստէ էդ փօղօվը մի փո՛ւռ ա բաց անում, հա՛ց ծախում․ սավայի էդ՝ մի հատ էլ ղարըբա՛նօց ա շինիլ տալի, վօր շհարումը ինչքամ քյասիբ-քյուսուբ, ղարիբ մա՛րթ ըլնի, գա ըտէ սթա՛ր անի. «Բա՛լի,— ասում ա,— ըսէնցությունօվ կարէնամ մարթիս քթնի»։

Ըսէնց մէր կատէպան էլ, վօր մի քանի տարուց յէդը վօտը դնում ա Ստամբօլա շհարը, էթում ա սրա՛ն, նրա՛ն հարցնում, թէ.— Էնթավուր էժան քարվանսարա, զադ չէ՞ք գիտա, էթամ վէ գամ։

— Հրէ՛նիկ ֆլան տէղն,— ասում էն,— ֆլա՛ն մարթը ղարըբանօց ա շինէ, քյասիբ֊քյուսուբ, ղարիբ մարթիկ է՛թում, ընդէ կէ՛նում էն, վօնչ փօ՛ղ էն տալի, վօ՛նչ զա՛դ. ուզում էս՝ դո՛ւ էլ գնա։

Զաթի նա էլ էս թավուր բա՛նի էր ման գալի, ուրախ-ուրախ