Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վէ՛ր ա կէնում, է՛թում՝ հարցնէլօ՛ն, հարցնէլօ՛ն ման գալի, էդ ղարըբանօցը քթնում։

— Ղա՛րիբ էմ, ա՛նճար էմ,— ասում ա կատէպանը,— չի՞լնի մի տէղ տաք սթա՛ր անէմ։

— Խի՞ չիլնի,– ասում էն։— Բէրում էն սրան մի օ՛թախ տալի, վօր կէնա։

Թաքավօրի ախչիկը տղին տէնալու բաշտան՝ ալբիա՛լը մատը կծում ա։ «Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— էս նա՛ ա, վօր նա ա»։ Համա ճանաչություն չի տալի. ասում ա. «Տէնամ՝ սրա վէրչն ի՛նչ ա ըլնում»։ Տղէն հօ՝ վօ՛ր ասէս չի ճանանչում կնկանը. հէնց իմա՛նում ա՝ ղօրթմանց փոնչի ա։

Սրանց թօղանք ըստէ, գանք խաբարն ո՞ւմից տանք՝ սրանց յէրգրի թաքավօրիցն ու նրա սառաֆիցը։

Խաբարը վօր բէրին թաքավօրին, թէ ախչկանդ փախցրին, տարան, է՛ն սհաթը թաքավօրը ձիավօրնէր ղրգեց քամակնէրիցը, վօր էթան կա՛լնէն, բէ՛րէն։ Համա ընչանք գնալնէրը, նրանք իրանց մանգզիլը կտրէլ ին։ Ձիավօրնէրը դա՛փ-դարտակ յէդ դառան, է՛կան։ Յէննա թաքավօրը թազադան մա՛րթիկ ղրգէց, իրա յէրգրումն էլ տեղ չթօղացին՝ ման էկան, սա՛ր, քա՛ր, քօ՛լ վօննատակ տվին, էլ մա՛րթ չթօղացին՝ հարցրին, ախչկանը չքթա՛ն, վօր չքթան։

Ըսէնց էլ թաքավօրի սառաֆը. խէղճը մէռավ ման գալօն, չարչարվէլօն, դէ՛ս, դէ՛ն ընգնէլօն, սրա՛ն, նրան հարցնէլօն՝ վօնչ տղա քթավ, վօնչ զադ. էն կօ՛րչիլն էր, վօր կօրավ՝ վօնչ ի՛զն էրէվաց, վօնչ թօ՛զը։

Անցկացավ ըսէնց մի՛ տարի, է՛րկու տարի, ի՛րէք տարի, մախլասի, հինգ տարի։ Թաքավօրը, վօր շատ դէ՛ս ընգավ, դէ՛ն ընգավ, էլ տէղ չթօղաց մա՛ն էկավ, ախչկանը չկարաց քթնի, օրէն մի օրը կանչէց իրա սառաֆին։

— Ա՛խպէր,– ասէց,— ըսէնց բան չիլնի. իմ ա՛խչիկն ա վօտօվ֊գլխօվ կօրէ, քու էլ՝ տղէն, կա՛ չկա, ըստէ մի բան կա։ Ա՛րի,— ասէց,— էրկսօվ էլ շօրնէրս փօ՛խէնք, ախքատի գէ՛յմ մննէնք, էթանք աշխարէ֊աշխար, յէրգրէ֊յէրգիր մա՛ն գանք, բալի քթնէնք, բէրէնք։

— Լա՛վ էս ասում,— թաքա՛վօրն ապրած կէնա,— ասէց սառաֆը,— է՛թանք։

Թաքավօրն ու սառաֆը խօսքնէրը մի՛ն արին, ախքատի շօրէր հաքան, մի քանի տարվա ճամփի պաշար վէ կալան, ընկան ճամփա։