Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշան դրէց տղի վրէն, պսակէց, օ՛խտն օր, օ՛խտը քշէր հարսանիք արէց: Էլ ինչ քէ՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, վօր էլ հա՛լ ու հէսար չկար:

Նրանք հասան ի՛րանց մուրացին, դուք էլ հասնէք ձէ՛ր մուրազին։