Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞նց հարցնեմ,— ասում ա աղջիկը։

— Ա՛յ ոնց․ էգուց իրիկունը որ նա ավիցը կգա, դու դառը-տխուր, նոթերդ կիտած տանը նստի․ որ կհարցնի՝ խի՞ ես ըտենց, ասա․ «Բա՛ ինչ անեմ, դու էթում ես քեզ հմար սեհրն անում, ինձ թողում բուբուի նման տանը նստած։– Որ կասի. «Բա ո՞նց անեմ, որ մենակ չըլնես», ասա․ Քու ֆոգին ո՞րդի ա, տեղն ասա, էթամ բերեմ, դնեմ կողքս, հեննեն խոսամ, զրից անեմ․ էն վախտը ոնչ մենակ կըլնեմ, ոնչ էլ»։ Քանի նա չեմ ու չում կանի՝ դու հենց էրեսիցը կախ իլ, հա՛ ասա, ընչանք զահլեն տանես։ Իմացա՞ր։

— Իմացա,— ասում ա,— դե բաս դու գնա, քանի Ջան-Փոլատը չի վե կացե, թե չէ մահներս կտա։

Տղեն դուս ա գալի, էլի ըտերանք մի տեղ տափ կենում։ Իրիկունը Ջան-Փոլատը ավից գալիս ա տուն, տենում աղջիկը դառը-տխուր, նոթերը կիտած նստել ա, որ ասես չի խոսում։

— Հը՛, ի՞նչ ա էլե,— հարցնում ա,— խի՞ ես ունքերդ վե թողե․ չըլնի՞ քեֆ չունես։

— Բա՛ ինչ անեմ,— ասում ա,— դու քեզ հմար էթում ես ման գալի, սեհրն անում, ինձ թողում ըստե սաղ օրը մեն-մենակ։ Ոնչ մարդ կա, ոնչ մադաթ, որ հեննես զրից էլա անի․ բուբուի նման մնում եմ նստած․ հա թամաշ արա, թե պտի իրիկունը գաս։

— Բա՛ ոնց անեմ, ա՛յ կնիկ․ ես էլ որ ավի չէթամ, ի՞նչ պտի ուտենք, սոված հո չե՞նք կոտորվի։

— Ա՛յ ոնց արա,— ասում ա աղջիկը,— ասսու իրան օրը, ավի էթալիս՝ ֆոգիդ թող ըստե, հեննեն զրից անեմ, մենակ չմնամ։

— Լա՛վ,— ասում ա,— իմ ֆոգին հրես էս ավլի միջին ա, որ ըստիան դուս կէթամ, բե դի կողքդ, ինչքամ ուզում ես հեննեն խոսա, որ մենակություն չքաշես։

— Լա՛վ,— ըտենց կանեմ։

Էդ գշերն ըտենց անց ա կենում։ Առավոտը լիսը բացվում ա թե չէ, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։ Աղջիկն էն սհաթն էթում ա ավիլը բերում, մարդի շորերը նրան հագցնում, դնում կողքը, որ հեննեն զրից անի։ Ինչ խոսում ա՝ ձեն չի հանում, ինչ խոսում ա՝ ձեն չի հանում։

«Էս ի՞նչ թավուր ֆոգի ա, — ասում ա, — որ ոնչ խոսում ա, ոնչ էլ․ էն յաղին նա ինձ խաբեց»։