Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իրիկունը Ջան-Փոլատը եդ ա գալի, տենում ավլին հագցրել ա իրա շորերը, դրե կողքը, հեննեն զրից անում։

— Ա՛յ անխելք կնիկ,— ասում ա,— ավլի միջին ֆոգի կըլնի․ ըսկի ավատալու բա՜ն ա։

— Բա ո՞րդի ա,— հարցնում ա։

— Ա՛յ էս կժի միջին,— ասում ա,— բե՛ դի կողքդ, ինչքամ ուզում ես Հեննեն խոսա։

— Լա՛վ, ըտենց կանեմ։

Էդ գշերն Էլ ա ըտենց անց կենում։ Առավոտը լիսը բացվում ա, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։ Աղջիկն էն սհաթն էթում ա կուժը բերում, մարդի շորերը լավ-լազաթին հագցնում նրան, դնում կողքը։ Համա ինչ անում ա, չի անում՝ չի խոսում․ մնում ա արմացած։

— Յաղին, էն քյաֆուրն էս հետ էլ խաբեց․ նրա ֆոգին էս կժի միջին էլ լի, ուրիշ տեղ ա։

Ջան-Փոլատը իրիկունը ավիցը գալիս ա տենում՝ իրա շորերը հագցրել ա կժին, լավ սիրունիկ զուգե, զարդարե, դրե կողքը, հեննեն խոսում։

— Ա՛յ անխելք կնիկ,– ասում ա,— էդ ինչ ես անում․ ես ասեցի, դու էլ ավատացիր․ կժի միջին ֆո՞գի կըլնի։

— Բա ո՞րդի ա,— հարցնում ա,— դե դրուստն ասա՛, տե՛նամ։

— Դրուստը կասեմ,— ասում ա,— համա իսանաորդի չի կաբա էթա ընդե։

— Բան չկա, դու ասա՛, բերիլ տալը իմ շլնքին։

— Բաս ըտենց ա, կասեմ։ Իմ ֆոգին հրե հա՜ ֆլան մեշումը, ֆլան ասլանի փորին․ ըն էլ ի՛նչ՝ իրեք ծիտ ա, մի ղութկի միջի դրած․ իմ ֆոգին էդ ա։ Դե բերիլ տո՛ւ, տե՞նամ։

— Լա՛վ, բերիլ կտամ,— ասում ա։

էդ գշերն ըտենց անց ա կենում։ Առավոտը որ լիսը բացվում ա թե չէ, Ջան-Փոլատը վեր ա կենում, էթում ավղուշ։

Աղջիկն էթում ա տղին մին-մին նաղլ անում․ — Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան,— ասում ա,— ֆլան մեշումը, ֆլան ասլանի փորին մի ղութիկ կա, միջին իրեք ծիտ, Ջան-Փոլատի ֆոգին հենց էդ իրեք ծիտն ա, որ դրանը սըպանեցիր, իմաց կաց նրա բանը պրծած ա։

— Ղո՞րթ։