Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ղո՛րթ․ Ջան-Փոլատը իրա բերնով ըսենց մին—մին, տեղը-տեղին նաղլ արեց։

— Բա՛ս լավ,— ասում ա տղեն,— ես էթում եմ․ մնաս բա՛րին։

— Էթաս բա՛րին, աստոծ բարի ճամփա տա․ բարո՛վ էթաս, բարո՛վ գաս։

Տղեն ա՝ էն սհաթը Սև ձին նիլնում ա ու յա՜լյա՝ աղջկա ասած մեշեն։ Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի մի շաբաթ[1], սա՛ր, քա՛ր, քո՛լ ոտի տակ տալի՝ անջախ որ հասնում ա մի եքա ծովի ղրաղ։ Սև ձին գալիս ա գալի՝ ըստե կաննում. դես ա ման գալի, դեն ա ման գալի, մի կոլոլ քարի կշտի տղին վե բերում։

— Վե՛ր արի,— ասում ա,— էդ քարը շուռ տու․ դրա տակին ա սուրբ Սարգսի ձիու գյամը, վե կալ թաթխա ծովը, ձին էն սհաթը ընդիան դուս կգա։ Դուս գալու բաշտան, էլ մի՛ թողա հանք քաշի՝ գյամը ղի բերանը, քշա՛։ Մի քիչ տեղ որ կքշես. «Տղա,— կասի ձին,— մուրազդ ասա, կատարեմ»։ Կասես․ «Իմ մուրազն էն ա, որ ինձ անց կացնես ծովի էն դիհը, ընդե մի մեշա կա, մեշի միջին մի ասլան, էդ ասլանին սըպանես՝ էլ զադ չէ»։

Տղեն իրա իմաստուն ձիու խոսքին անկաջ ա անում. էն սհաթը վեր ա գալի, քարը բանձրացնում, տենում ըհը՜, ղորթ որ տակին մի գյամ։ Տանում ա թաթխում ծովը թե չէ՝ ալբիալը սուրբ Սարգսի ձին ֆըռընչացնելոն ծովիցը դուս ա գալի։ Էն սհաթը գյամը տալիս ա բերանը, նիլնում, քշում։ Քշում ա, քշում ա, մի քիչ տեղ քշում ա, տենում ա ձին կաննեց, էլ երըմիշ չիլնում։

— Հը՛, սուրբ Սարգսի ձի,— ասում ա,— խի՞ կաննեցիր։

— Ասա՛ մուրազդ կատարեմ,— ասում ա ձին։

— Իմ մուրազն էն ա,— ասում ա,— որ ինձ անց կացնես ծովի էն դիհը․ ընդե մի մեշա կա, մեշի միջին մի ասլան, էդ ասլանին սըպանես, էլ զադ չէ։

— Աչքիս վրա,— ասում ա ու գլուխը բաց թողում, էթում։

Էթում ա, էթում ա, հե՛նց ա էթում, հե՛նց ա էթում՝ ոնց որ մի քամի։ Մի օր, էրկու օր, իրեք օր էթում ա, ծովը կտրում, տալիս դուս գալի ղրաղը․ ըտեղ էլ զաթի մեշեն էր, իրան քցում ա

  1. Տպագիր տեքստում՝ «Մախլասի մի շաբաթ» բանահավաքի ձեռքով ջնջված է, թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեքստում է (Ծ․ Կ․)։