Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անի․ էսքամ տարի խեղճի աչքը ջուր կտրեց նրա ճամփեն պահելոն։ Թագավորը նոր բերում ա սրանց պսակում․ օխտն օր, օխտը գշեր՝ էլ ի՜նչ հարսանիք, էլ ի՜նչ դափ զուռնա, էլ ի՜նչ քեֆ, ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Տղեն հետը բերած էրկու աղջիկն էլ մինը տալիս ա թագավորի նազրի տղին, մինը՝ վեզրի։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինն՝ անկաջ դնողին, մինն էլ՝ ասսուն։