Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՔԱՌԱՍՈԻՆ ՀԱՐԱՄԻ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Սրանք շատ քյասիբ, դառն աղքատ են ըլնում։ Սրանք ունենում են մի մինուճար տղա։ Էդ տղին ինչ փեշակի տալիս ին, ինչ գործի դնում ին, ոնչ մի տեղ էլա չէր բնակալում. մի քանի օր մնում էր, էլ եդ թողում, գալի իրանց տունը։

Վերջը էդ տղեն գալիս ա հորնըմորը ասում.- Հմի էլ բե՛րեք ինձ տվե՛ք դերձկի աշկերտ. բալքի էդ փեշակը սիրտս վեր ա ունում, հավանում եմ, մնում եմ, մարդ դառնում։

— Լա՛վ,— ասում են հերնըմերը, — ա՛րի ըտ էլ փորձենք, տենանք ի՛նչ կդուս գա։

Վեր են ունում դրան տալի դերձկի աշկերտ։ Էդ դերձիկն էլ թագավորի դերձիկն ա ըլնում։ Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, օրեն մի օրը թագավորը իրա դերձկին կանչում ա, մի խաս կտոր տալի, ասում.— Տա՛ր ինձ հմար մի կապա կաբա՛. համա որ խարաբ ես արե, իմաց կաց գլուխդ կֆը՜ռռա։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա դերձիկը։

Թագավորին գլուխ ա տալի, կտորը վեր ունում, թողում գալի։ Գալիս ա դուքան, կտորը դնում դազգյահի վրեն ու ինքը էթում