Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն հաց ուտելու։ Հենց ուստեն ոտը դուքանիցը դուս ա դնում թև չէ, էդ աշկերտն ա՝ վեր ա ունում մկրատը, ընկնում էդ կտորի ջանին, մանդր-մանդր կոտորում, վեր ածում, յանի թե ձևում ա։ Անց ա կենում մի սհաթ, ուստեն գալիս ա. ո՛ր չի տենում աշկերտի արարմունքը, մազերը գլխին բիզ-բիզ ա կաննում։

— Ա՛յ քու եդ քցողի ըսե՛նց, ընե՛նցը․․․։

Ասում ա ու փետը վեր ունում, վրա պրծնում, որ նրան մի լավ սալջարդ անի թողա։ Ընչանք նրա փետ վեր ունիլը, աշկերտը ծլկվում ա, յա՜լլա դպա դուզ տուն։ Որ գալիս ա տուն, հերնըմերը բարկանում են տղի վրեն։

— Ա՛յ որդի,— ասում են,— բա՛ ի՞նչ անենք. ո՛րդե տալիս ենք, բանդ չես ըլնում, թողում ես, փախնում։ Չէ՛ որ մընք էլ մեղք ենք. խի՞ ես մեր սիրտը մաշում, թողում։

— Բաս որ ըտենց ա, ա՛յ հեր,— ասում ա տղեն,— էգուց մի բոլ չամիչ ա՛ռ, լցրա՛ արխալղիս ջուխտ ջեբը, իրար հեննա էթանք. որդն չամիչը հատնի, ընդե ինձ աշկերտ տո՛ւ։

— Լա՛վ,— ասում ա հերը,— ըտ էլ փորձենք, տենանք։

Էգսի օրր, առավոտը գշերով-գշերհանա հերը ճամփի պաշար ա վեր ունում, տղին աղաք անում, տանում բազար, մի քանի գրվանքա չամիչ ա առնում, լցնում տղի ջուխտ ջեբը, ընկնում ճամփա։ Էթում են, էթում են, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ մի օր, իրիկունը հասնում են մի չոլ, յաբանի տեղ։ Ըտե չամիչը հատնում ա։

— Ա՛յ հեր,— ասում ա,— ես ըստե աշկերտ կըլնեմ։

— Ա՛յ որդի,— ասում ա,— ըստե ո՞ւմ կշտին ես աշկերտ ըլնում, ըստե ո՛նչ մարդ կա, ո՛նչ մադաթ։

Հենց էդ խոսքի վրեն տենում են էն դհիցը մի մարդ ա գալի։

— Ա՛յ հեր,— ասում ա,— հրեն էն դհիցը մի մարդ ա գալի, ինձ տո՛ւ նրան աշկերտ։

Էդ մարդն ա՝ գալիս ա, հասնում դրանց կուշտը։

— Բա՛րով,— ասում ա էդ մարդը։

— Բա՛րով, ասսու հազար բարին, խերին,— ասում ա հերը։

— Ի՞նչ մարդ եք, ի՞նչ եք շինում ըստերանք,— հարցնում ա էդ մարդը։— Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս ըստերանք ոտ չի դրե, դուք ո՞նց էք սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե,— ասում ա հերը,— բերել եմ տղիս քու