Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կուշտը աշկերտ տամ։ Ի՞նչ փեշակի ես, ա՛ղպեր,– հարցնում ա։

— Մենք որ կանք,— ասում ա,— քառասուն Հարամի ենք․ գշերները գալիս ենք գեղարենքը, թալանում, տուն կտրում, մախլասի՝ ի՛նչ ձեռներս ընկնում ա, թռցնում ենք, գալի ըստե։ Հմի դու գիտաս,— ասում ա,– որ տղիդ տաս մեր կուշտը աշկերտ, ըստոնք պտի սարվացնենք․ կտաս՝ դու գիտաս, չես տա՝ էլի դու գիտաս։

— Ա՛յ հեր,— ասում ա բեդովլաթ տղեն,— էս հենց իմ բանն ա, սրանից էլ լավ փեշակ չիլնի․ աշխարքի հարստութլուն, խազինա, մալ ու դովլաթ թոփ կանեմ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա,— մեղքն ու վարձքը քու շլինքը։

Ասում ա, տղի ջուխտ թուշը պաչում, տղի կուռը բռնում, տալի էդ մարսին, նրա հեննա մնաս բարով անում, վե կենում, եդ դառնում դպա տուն։

Էդ Հարամին ա, տղին աղաք ա անում, տանում։ Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են մի մենծ քարի կուշտ։

— Էս քարը տե՞նում ես,— ասում ա Հարամին,— մեր տունը սրա տակին ա, որ կէթանք կմննենք նեքսև, մեր Հարամրաշին քոմմքի վիրևը նստած ա, կէթաս նրան գլուխ կտաս, եննա կդաս, քոմմքի ներքևը, դռան տակին կնստես։

— Լա՛վ,— ասում ա տղեն վախլությունիցը դողալոն,— ըտենց կանեմ։

Հարամին էդ քարը բանձրացնում ա, էդ քարի տակին մի ծակ ա բաց ըլնում, էդ ծակովը վեր են գալի ներքև, էլ եդ քարը դնում ծակի բերնին։ Էթում են էթում, հասնում են ղրանց ամարաթը։ Մննում են ամարաթը, տղեն տենում ա հրեն քառասուն Հարամին, յարաղ, ասպարի միջի կորած, նստոտած են։ Էթում ա Հարամրաշուն գլուխ ա տալի, դռան տակին նստում։

Անց ա կենում մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, Հարամբաշին ձեն ա տալի․— Ո՜րդի ա մի ղոչաղ տղա, էթա համամումը հալվա անի, բերի, ուտեմ, հա՜։

Էդ տղեն մնում ա արմացած, որ տենում ա՝ ընկորտանցից ոչ մինն էլ ա ձեն-ծպտոն չի հանում։ Վեր ա կենում տեղիցը, կաննում։

— Աղա՛,— ասում ա,— ես կէթամ, կանեմ, կբերեմ։