Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սո՛ւս,— ասում ա Հարամբաշին,—էսքամ խալխը ձեն չհանեցին, դու բիրադնիցը ղոչա՜ղ էլար։

Տղեն էլ եդ նստում ա իր ա տեղը, տազ անում։ Անց ա կենում մի սհաթ, Հարամբաշին թազադան հարցնում ա.— Ո՜րդի ա մի ղոչաղ տղա, էթա համամումը հալվա անի, բերի, ուտեմ, հա՜։

Ընկերտինքը էլի ձեն չհանեցին։ Տղեն էս որ տեհավ, էլի տեղիցը վե կացավ։

— Աղա՛,— ասեց,— ես կէթամ, կէփեմ, կբերեմ։

— Ձենդ կտրա՛,— ասեց– Հարամբաշին,— շա՜տ պտի զահլես տանես։

Էլի խեղճ տղեն սուս կացավ, տեղը նստեց։

Անց կացավ մի վախտ, էլի Հարամբաշին ձեն տվեց.— Ա՜յ մի ղոչաղ տղա, էթա համամումը հալվա անի, բերի, ուտեմ, հա՜։

Ընկերտինքը էլի տազ են անում։ Տղեն էս որ տենում ա, էլի չի համբերում, վեր ա կենում, կաննում։

— Աղա՛,— ասում ա,— դրանում ի՛նչ կա. թող ես էթամ, անեմ, բերեմ, է՛լի։

— Լա՛վ,— ասում ա Հարամբաշին ընկորտանցը,— տարե՛ք սրան համամը շա՛նց տվեք, թող էփի՝ տենանք, որ ըսենց ղուդուզանում ա։

Հարամիքը վեր են ունում ինչ որ պետքն ա՝ եղ, ալիր, շաքար, ցախ, տանում են համամը հեռվից շանց տալի, իրանք թողում գալի։

Էդ տղեն ա՝ զադ-մադերը վեր ա ունում, մննում համամը, տենում ա՝ մարդ, մադաթ չկա։ Էն սհաթը բերում ա օջաղը սարքում ա, կրակ անում, թավեն դնում վրեն։

Հալվեն էփում ա պրծնում, թավի պոչը բռնում ա, հենց ուզում ա դուս գա, էն սհաթը հերդկիցը մի կնիկ, փետե գդալը ձեռին, ձեն ա տալի․— Ա՛յ տղա, ա՛յ տղա,— ասում ա,— ի՜նչ կըլնի մի գդալ հալվա տաս՝ ուտեմ։

— Բե՛, նա՛նի ջան,— ասում ա տղեն,— բե՛ տամ։

Տղեն գդալը ձեռիցն առնում ա, տալի հալվի մեջը, վեր ունում, տալի էն կնկանը։ Էդ կնիկը հալվեն ալուստի ուտում ա, պրծնում, էլի ա ուզում։ Տղեն էլի ա տալի։ Ըսենց մին, էրկու, իրեք, էն կնիկը քանի ուզում ա՝ տղեն տալիս ա։