Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջը որ շատ զահլեն տանում ա․ թավեն վեր ա ունում, հենց ուզում ա դուս գա, կնիկը ձեն ա տալի․– Ա՛յ տղա, ա՛յ տղա, քեզ վարձք ա, ի՞նչ կըլնի կաննես, ոտս դնեմ ուսիդ, վե դամ, լեղանամ։

Տղեն էն սհաթը թավեն վեր ա դնում, կաննում, կնիկը ոտը դնում ա տղի ուսին, վե գալի ներքև։ Հենց վեր ա գալի թե չէ, վրա ա հասնում տղին, որ վեր ունի, գեննովը տա․ տղեն էլ կնկա յախա-մախեն ա հավաքում, ըստե էրկսով կոխ են պրծնում։ Կոխ են պրծնում, կոխ են պրծնում, տղեն կնկանը տալիս ա գեննովը։ Կնիկը ամոթու վեր ա կենում, փախնում, մաշկի թայն էլ թողում ա ընդե։

Տղեն մաշիկը վեր ա ունում, ի՜նչ տենում՝ չուտես, չքսմես, էդ մարգարտաշար մաշկին թամաշ անես, էնքա՜մ մի սիրունիկ զադ էր։ Էդ մաշիկը վեր ա ունում, բերում, տանում հալվի հեննա դնում Հարամբաշու աղաքը։ Հարամբաշին էս որ չի տենում, մնում ա բերանը բաց․ վեր ա կենում, տղի ճակատը պաչում։

— Աֆֆա՜րիմ,— ասում ա,— էսքամ տարի սրտիս ուզածն էս էր, ընկորտանցիցս ոչ մինն էլ ա սիրտ չէր անում, էթա, բերի․ քոմմքից ղոչաղը դու էլար, որ սիրտ արիր, գնացիր, սրտաուզելիքս բերիր։

Ասում ա ու տղին իրա կշտին նստացնում։ Անց ա կենում մի քանի վախտ՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը Հարամբաշին ասում ա․— Մեկն ու մեկդ էս մաշկի թայը վե կալեք, տարեք բազար ծախեք, հալբաթ մի քանի շայի կտան, հաց-մաց առե՛ք, ի՛նչ որ պետքն ա՝ առե՛ք, բևրե՛ք։

Ո՛վ կտանի, ո՛վ չի տանի, Հարամքանցից ոչ մինն էլ ա սիրտ չի անում տանի։ Վերջը էլի գալիս են, կպնում մեր ղոչաղ տղի ջախեն։

— Թե տանես,— ասում են,— էլի դու կտանես, կտանես, մարդ չէ։

— Շա՛տ լավ,— ասում ա տղեն,— որ ասում եք՝ կտանեմ։ Վեր ա ունում մաշկի թայը, էթում դպա բազար։ էթում ա, ո՛ւմ տենում ա, շանց ա տալի, չեն առնում, թե․ «Մի թայ մաշիկն առնենք, ի՛նչ անենք»։ Վերջը որ շատ ման ա գալի, տենում ա, ըհը՛ , Հրես թագավորի նազիրը մոտացավ դրան։

— Ա՛յ տղա,― հարցրեց նազիրը,– էդ մաշկի թայը քեզ ո՞րդիան ա, որ ծախում ես։