Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք։ Տենում ա սաղ քաղաքը տխուր-տրտում, որ ասես, սաս ու սամուր չկա։ Մի մարդ ընդիան տենում ա էդ ղարիպ տղին, մոտանում ա դրան։

— Ղա՛րիպ աղպեր,— ասում ա էդ մարդը,— օձն իր ա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե․ որ թագավորը իմացել ա, մենծ թիքեն անկաջդ կթողա։

— Խի՞, ի՞նչ ա պատահե,— հարցնում ա տղեն։

— Է՛լ ի՞նչ պտի պատահի,— ասում ա էն մարդը,— մեր խեղճ թագավորն էր՝ մի մինուճար տղա, էս ա մի տարի ա՝ մեռել ա․ հիվանդ վախտը աշխարքումը ի՛նչքամ գլուխ հեքիմ կար՝ բերին, ի՛նչ դեղ, դարման ասես՝ արին, ճար, իլլաճ չէլավ, չլավացավ, հմի էլ մի պոլոլիկ տարի սաղ քաղաքը սուգ ա պահում թագավորի տղի հմար․ անումը ղարիպ մեր քաղաքը չի կարում ոտ դնի, թագավորը քոմմքի գլուխն էլ, սրտի հերսիցը, կտրիլ ա տալի։

— Ո՞րդի ա ձեր թագավորի տղի գերեզմանը,— ասում ա,— ես կսաղացնեմ։

— Ա՛յ տղա, մի՛ անի, մի՛ ըլնի, ջահել-ջիվան ես, աչքդ մուրազի ա, գնա՛ արևիդ ձենն ածա․ խի՞ ես զուր տեղը անղալ գլուխդ ղալմաղալի մեջ քցում։

— Չէ՛, որ չէ,— ասում ա տղեն,— քու ի՛նչ բանն ա, դու ինձ տար թագավորի կուշտը։

— Լա՛վ,— ասում ա,— որ ուզում ես՝ է՛թանք։

Էդ մարդն ա՝ տղի կուռը բռնում ա, տանում դուզ թագավորի ամարաթը։ Նրան դռանը կաննացնում ա, ինքը մննում նեքսև, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Հը՛, խի՞ ես էկե, ի՞նչ խնդիրք ունես,— հարցնում ա թագավորը հերսոտած։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— մի ղարիպ տղա ա էկե մեր երկիրը, ասում ա․ «Ես թագավորի տղին մեռած տեղիցը կվեկացնեմ»։

— Ո՞րդի ա էդ տղեն,— հարցնում ա թագավորը։

— Հրե՛ն դռանը կաննած ա․ թագավորն ապրած կենա, թե կհրամայես, էթամ կանչեմ, գա։

— Թո՛ղ գա,— ասում ա,— տենանք ի՛նչ մարդ ա։