Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մաշկիս թայը վե կալավ, գնաց։ Ըստե ըլներ, ես պաչեի՝ քեզ տայի, դու պաչեիր՝ նրան տայիր, նա էլ պաչեր՝ ինձ տար։

— Ա՜խ,– ասեց միջնեկ քիրը,— էրնեկ էն տղեն ըլներ, որ ես ճիպոտով մեռելներ ի սաղացնում, էկավ գլխիս բամբաչեց, ճիպոտը ձեռիցս առավ, գնաց։ Ըստե ըլներ, ես պաչեի՝ քեզ տայի, դու պաչեիր՝ նրան տայիր, նա էլ պաչեր՝ ինձ տար։

— Ա՜խ,— ասեց պուճուր քիրը,— քաշկա էն տղեն ըլներ, որ սըկվեց ծովի անտակը, մատանիքը ձեռիցս խլեց, փախավ։ Ըստե ըլներ, ես պաչեի՝ քեզ տայի, դու պաչեիր՝ նրան տայիր, նա էլ պաչեր՝ ինձ տար։

Էդ տղեն բուխարու միջին ըստոնք որ քոմմա լսում ա, ալբիալը մատը կծում ա։

«Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— կա չկա էս էն աղջկեքն են, որ սար ու ձոր ընկած, քար ու քոլ ընկած սրանց հավարին ման եմ գալի»։

Ասում ա ու փարդեն ետ ա տանում, բուխարու միջիցը դուս գալի, արշա ընկնում, ընդե կաննում։ Էն իրեք քիրն էլ դրան որ տենում են, ուրախանում, աշխարով մին են ըլնում. վրա են պրծնում ամեն մինը մի դհիցը տղին պաչում, պաչպչորում, պաչելուց չեն կշտանում։ Նո՛ր նստում են թազադան հացի․ ուտում են, խմում, քեֆ անում, ասում, խոսում, ջան ասում, ջան լսում։

— Հը՛,— ասում են աղջկեքը,— օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը, ընչանք օրս սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՜նց սիրտ արիր էկար։

— Ձեր սերն ա բերե,— ասում ա տղեն։

— Սերում կենաս,— ասում են աղջկեքը։— Արի դրուստն ասա, դու մի փորացավ կունենաս, որ ըսենց չոլե—չոլ ես ընկե։

— Հա՛,— ասում ա տղեն,— ձեզանից պահեմ, ասսանից ի՛նչ պահեմ, հալ նաղլ՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստում ա մին–մին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։— Էգուց էլ,— ասում ա,— վազեն թամմում ա, մաշկի թայը հասցրի՝ հասցրի, չհասցրի՝ ընկորտանցս գլխները պտի ֆը՜ռռա։

— Արխեին կա՛ց,— ասում են քվերտինքը,— հլա վազա, շատ ունես, մենք իրա վախտին քեզ ընենց կտանենք, կհասցնենք էն թագավորի երկիրը, որ դու էլ չես իմանա։

— Դուք գիտաք,— ասում ա տղեն,— ինչ ուզում եք արեք։