Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր արած լավությունը հուր հավիտենական մտիցս չեմ քցի, չունքի դուք չըլնեիք, ես էլ ի կորած, իմ քառասուն ընկերտինքն էլ, որ թագավորի կշտին թողել եմ գրավ, վե կացե, էկե։

— Դարտ մի՛ անի,— ասում են,— էն մաշկիցը ինչքամ ուզում ես՝ էս գշեր կգործենք, հազիր կանենք, էգուց վե կունես, կտանես։ Հմի դու էն ա՛սա, որ էթաս, ե՞ր կգաս։ Սրանից դենը դու գիտաս, որ մենք քունն ենք, դու մերը։

— Երեք օր ինձ մհո՛ւլ տվեք,— ասում ա տղեն, էկա՝ հո էկա, չէկա՝ իմաց կացե՛ք գլուխս փորձանք ա էկե։

— Լա՛վ,— ասում են աղջկեքը,— իրեք օր քեզ մհուլ։

Էդ գշեր իրեք քիրը նստում են, հայդե հա՛յ, էն մաշկիցը գործում են. մի էրկու, իրեք հարիր ջուխտ գործում են, հազիր անում։ Առավոտը գշերով-գշերհանա վեր են կենում, ճամփի թադարեք տենում, ոսկե մաշկները լցնում են մի խուրջնի մեջ, բերանը ղայիմ կապում, եննա էդ աղջկեքը իրանց խրխիքը հագնում են՝ դառնում իրեք սիրուն, նաշխուն աղունիկ, էդ տղին սրով նստացնում իրանց թևերի վրեն ու թռնում։ Էդ իրեք աղունիկը թռնում են, թռնում են, թռնում են. ընչանք իրիկունը հասնում են էն թագավորի երկիրը, գալիս են դուզ թագավորի ամարաթի կշտին վե գալի։ Տղեն խուրջինը վեր ա ունում, քցում շալակը, էթում մննում դուզ թագավորի ամարաթը։ Հենց ընդե ա հասնում, որ ջանլաթները հազրվել են, պտի նրա ընկորտանց գլխները թռցնեն։ Տղեն խուրջինը ուսին գալիս ա թագավորին գլուխ տալի, խուրջինը դնում թագավորի աղաքը, ինքը ընդե կաննում։ Թագավորը մնում ա զարմացած տղին մտիկ անելոն, թե ալուստի էս ո՛րդիան դուս էկավ, ընդե կաննեց։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— մի մաշկի տեղակ հրես խուրջինը լիքը մաշիկ եմ բերե։

Ասում ա, խուրջնի բերանը բաց անում, մին-մին մաշկները հանում, թագավորին շանց տալի, նրա աղաքին կիտում։ Թագավորը մնում ա բերանը բաց տղի էրեսին մտիկ անելոն։ Ալբիալը հրամայում ա՝ նրա ընկորտանցը բաց թողան, նրանց լավ-լավ փեշքաշներ տան, ճամփու դնեն։

Քառասուն Հարամին հո ուրախություններիցը չին իմանում՝ ի՛նչ անեն, ո՛նց էդ տղի լավությունի տակիցը դուս գան։

Տղեն ըստե ընկորտանց հեննա մնաս բարով ա անում, ասումա․— Ես մուրազ ունեմ, պտի էթամ։