Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուս ա գալի չոլը, էն աղունկներին ման գալի, գտնում։

— Հմի ո՞ւր ես էթում,– հարցնում են աղունկները։

— Հորնըմորս կուշտը,— ասում ա տղեն,— ընդիան էլ նրանց վեր ունենք, էթանք ձեր երկիրը։

— Լա՛վ,— ասում են աղունկները,— է՛թանք։

Սրան դնում են սրով էլ եդ իրանց թևերի վրեն, թռնում։ Թռնում են, թռնում, հասնում են տղի երկիրը, տանում են նրանց տան կշտին վե բերում։ Տղեն էթում ա իրենց տունը։ Հերնըմերը որ իրանց տղին տենում են, ուրախանում, աշխարով մին են ըլնում։

— Ա՛յ որդի,— ասում են,— էս ո՞ւր իր էսքամ վախտ, էլ իզ ու թոզդ չէրևաց․ մի խաբար էլ ա չես ղրկում, որ իմանանք սաղ-սալամաթ ես, մընք էլ միամտվենք։

Նո՛ր տղեն ըստե նստում ա մին-մին իրա գլխով անցկացածը նաղլ անում հորնըմորը, ոնց որ ես ձեզ նաղլ արի, էդ գշեր իրանց զադ-մադերը, ունեցած-չունեցածը քոմմա հավաքում են, հարևաններին, բարեկամներին բաշխում, սրա՛ն, նրա՛ն տալի, իրանք դափ-դարտակ վե կենում, տանիցը դուս գալի։ Նո՛ր ամեն մինը մի աղունկի վրեն նստում են, ընկնում ճամփա դպա աղունկների ամարաթը։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն գյուլլի բաղը։ Աղունկները դրանց ըտե վեր են բերում, ամարաթի դռները բաց են անում, մննում նեքսև։ Աղունկները իրանց խրխիքը հանում են, դառնում ամեն մինը մի մի հուրի․ մալաք աղջիկ, որ չուտես, չխմես, հենց սրանց դյուլ-ջամալին թամաշ անես՝ էնքա՛մ մի սիրունիկ զադեր ին։

Նո՛ր հարսանքի թադարեք են տենում։ Էդ տղեն էդ իրեք աղջկա հեննա պսակվում ա, օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում։ Ինչ քե՜ֆ, ինչ ուրախաթյո՜ւն, ինչ դափ ու զուռնա, որ էլ հալ ու հեսար չկար։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։