Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի թագավոր կար, էդ թագավորին ուներ եռեսուն տղա։ Էդ եռեսուն տղեն եբոր մենծացան, յաշներն առան, թագավորը կանչեց իրա վեզրին, ասեց․— Իմ տղերքանց յաշները հասել են, պտի պսակվեն, պտի էթաս, ման գաս, եռեսուն աղջիկ մի տանից գտնես, որ առնենք մեր տղերքանցը, որ մեջները խորթություն չլինի, չբաժանվեն։

Վեզիրը թադարեք ա տենում, վեր ա կենում էթում, ման գալով, ման գալով էթում ա մի գեղ, ղոնաղ ա ըլնում տերտերի տանը։

Տերտերին հարցնում ա.— Մի բանի եմ ման գալի, եռեսուն աղջիկ մի տանից պտի գտնեմ, ուզեմ թագավորի տղեքանցը։

Տերտերն ասեց.— Մտածեմ, կարելի ա գտնել էլ։

Տերտերը երկար ժամանակ մտածում ա, ասում ա.— Հլա ուշս վրես չի, մինչև լիսը բացվի, մտածենք՝ տենանք։

Եբոր լիսը բացվեց, վեզիրը վե կացավ, գնաց քաղաքի ղրաղը ման գալու, տեհավ գեղի ղրաղին մի առու կա, գնաց առվի վրա կաննեց, թամաշ էր անում։ Մի հինգ հրոպպից եդը տեհավ մի մարդ էկավ ըտի կաննեց, մի քիչ եդը տավարը սկսեցին բերիլը, տավարի հետ տեհավ մի քանի աղջկերք էլ էկան կաննեցին սրա կըշտին։ Վեզիրը մոտ գնաց, բարևեց, տեհավ աղջկերքը ոտաբոբիկ, գլուխ բաց են, ասեց.— Ըստոնք քու աղջըկե՞րքն են։