Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա,