Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջկերքը գնացին համամ, թազա շորերը հագան, էլան մի մի լսի կտոր։ Վեզիրը որ տեհավ, խելքը գնաց, ասեց.— Նո՛ր որ թագավորի լայաղ են։

Մի օրինավոր տուն էլ ճարեց, տարավ դրեց մեջը, մի գյադա բռնեց, ամեն պետքը հոգաց։

Վեզիրը խաբար ղրկեց թագավորին, թե.— Քու թադարեքդ տե՛ս, ա՛րի, աղջկերքը ճարել եմ։

Թագավորը իրա եռեսուն տղեն ու հինգ հարուր ջան ղոշունը վե կալավ՝ էկավ։

Վեզիրը գնաց թագավորի առաջ, վե կալավ, բերեց։ Թագավորն էկավ, տեհավ որ շատ սիրուն աղջկերք են, շատ հավանեց։ Հարսանիք արին, օխտն օր, օխտը գշեր, օխտը ձեռք դափ ու զուռնա ածեցին, կերան, խմեցին, քե՛ֆ արին։ Եբոր օխտն օրը թամմեց, էկավ վրա ութ օրը, թագավորը կանչեց վեզրին, ասեց.— Թադարեք տե՛ս, է՛թանք։

Վեզիրը թադարեք տեհավ էթալու։ Թագավորը կանչեց խնամուն, ասեց.— Կուզես էթանք մեր քաղաքը, կուզես ըստի կաց, ես քու ապրուստդ կտամ։

Նախրչին ասեց.— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, ես ըստեղ կմնամ։

Թագավորը տեհավ, որ չի գալի, ասեց.— Գնա՛, ըսօրվանից Թիֆլիս քաղաքի խարջը ժողովա, կե՛։

Եդո «մնաս բարի» ասեց, առավ իրա հարսներն ու տղեքը գնաց։

Մեկ օր գնացին, էրկու օր գնացին, վրա իրեք օրը չադիր տվեցին, որ մի քիչ դինջանան։ Հաց կերան, պառկեցին քնեցին։ Վե կացան, տեհան որ մի Վիշապ չադրների չորս ղրաղը փաթըթվել ա, գլուխը դըքել ա ու կաննել ա։ Թագավորը որ տեհավ, շատ վախեցավ, թուրը քաշեց, հասավ, որ գլուխը կտրի։

Վիշապն ասեց.— Ի՞նչ բանի վրա ես, քե՛զ էլ, քո՛ւ սաղ ղոշունդ էլ կփաթըթեմ պոչիս, կհանեմ երկինք, կէրեմ, կթափեմ գետինը։

Թագավորը լաց էլավ, խնդրվեց, ասեց.— Ուզում ես թագավորությունս տամ, ուզում ես սաղ երկիրս տամ, թո՛ղ տղեքս ու հարսներս առնեմ էթամ։

Վիշապն ասեց.— Չիլնի՛, քու պուճուր տղեն պտի ինձ տաս։