Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիշապը ծոր տալով, ծոր տալով էկավ, ասեց.— Ի՞նչ ուզում ես, ուզա՛, առավոտը հազիր ա։

Տղեն ասեց.— Էրկու խուրջին ոսկի։

Ասեց.— Գնա՛ տեղդ արխեին քնի, առավոտը հազիր կըլնի։

Տղեն թողաց, գնաց քնեց։ Առավոտը վե կացավ, տեհավ էրկու խուրջին ոսկին գլխի վիրևը դրած ա։ Վե կացավ գնաց բազար, էրկու համբալ կանչեց, տվեց շըլակները, տարավ Զարգյարի դուքանը։ Համբալներին ամեքին էրկու ոսկի տվեց։

Զարգյարն էլի նախանձեց, ասեց.— Մի մի ջահի տո՛ւ, ընչի՞ հմար էրկու-էրկու ոսկի տվիր։

Ասեց.— Քյասիբ ին, տվեցի։

Իրեք օրից եդը վե կացավ, էկավ, ասեց.— Հազիր ա՞։

Ասեց.— Հա՛զիր ա։

Վե կացավ բերեց, տղեն տեհավ խելքը գլխիցը գնաց, ընքան լավ բան էր կարել։

Հագավ, դուքանի մեջը ման էկավ, ասեց.— Ուստա՛, հլա արի դո՛ւ հագի, տենանք, վրովդ հա՞րմար ա։

Զարգյարը ասեց.— Քեզ հմար եմ կարե, ինձ հարմար չիլնի։

— Չէ՛,— ասեց,— հագի։

Զարգյարը հագավ, վե կացավ ման էկավ։

Տղեն ասեց.― Ուստա՛, քեզ շ՜ատ հարմար ա, քե՛զ փեշքաշ ըլնի։

Ասեց.— Քեզ հմար եմ կարել, ինչ նեղություն ես քաշում։

Ասեց.— Բա՛ն չկա, քեզ փեշքաշ եմ անում։

Զարգյարը շատ շնորհակալ էլավ, տղեն վե կացավ գնաց։ Մնաց ընչանք իրիկուն, Զարգյարը էթալու վախտը դրեց աղլըխի մեջը, տարավ տուն։ Եբոր քառասուն դուռը բաց արեց, մտավ կնկա օթախը, դրեց ըստոլի վրա։

Կնիկն էկավ թամաշ արեց.— Էս ի՞նչ անգին բան ա, ա՛յ մարդ։

Զարգյարն ասեց.— Էլի էն թագավորի տղեն ա փեշքաշ արե։

— Բա ընչի՛ հմար չե՞ս կանչում գա, մի կտոր հաց ուտի մեր տանը։

Ասեց.— Պտի կանչեի, չէլավ։

Ասեց.— Ըսքան բան փեշքաշ անելուց եդը պտի կանչեիր։