Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա խի՞ չի կանչեցիր տուն, մի կտոր հաց ուտեր։

Ասեց.— Պտի կանչեի, շըշկլվեցի, չկանչեցի։

Տղեն տեհավ, որ Զարգյարը իրան տուն չկանչեց, ումուդը կտրեց, մի քանի օրից եդը ինքը հիվանդացավ մախսուս, պառավին ղրկեց Զարգյարի դուքանը։

Պառավն ասեց.— Թագավորի տղեն շատ հիվանդ ա։

— Դրա հը՜մար էս քանի օրը չէր էրևում։

— Շատ դժար հիվանդ ա, քեզ կանչում ա։

Տղեն ասեց.— Հանքս կտրվում ա, ըստիան ինձ տար մի լավ տուն։

Զարգյարն ասեց.— Մեր տանիցը լավ տուն չկա, ա՛րի տանեմ մեր տունը։

Վե կալավ, տարավ իրա տունը։ Զարգյարի կնիկը սկսեց դրան լավ մտիկ տալ։ Եբոր Զարգյարը գալիս էր, տղեն հոգու հետ էր ըլնում, եբոր էթում էր, նստում կնկա հետ անուշ-անուշ զրից էր անում։ Մեկ, էրկու, էդ կնկա կամքն առավ, ասեց.— Ես էկել եմ քեզ տանեմ, կգա՞ս։

Կնիկն ասեց.— Ես ուրախ կըլնեմ՝ էս բանտարկությունից պրծնեմ։

Տղեն ասեց.— Ես կէթամ պառավի տունը, ընտեղան լախում կտամ մինչև ըստեղ, դու էն վախտը կէթաս-կգաս, Զարգյարն էլ կարծիք չի անի։

Իրիկունը որ Զարգյարը տուն էկավ, տղեն վե կացավ նստեց, ասեց.— Զարգյա՛ր, ես ըսօր շատ լավ եմ, էգուց կէթամ իմ տունը։

Զարգյարն ասեց.— Քո՛ւ կամքն ա։

Էգսի օրը տղեն վե կացավ, Զարգյարի հետ գնաց պառավի տունը։

Էգսի օրը կանչեց լախմչի, ասեց.— Կարա՞ս վախտեց վախտ[1] լախում տաս ըստիան ընչանք Զարգյարի օթախները։

Լախում տվողն ասեց.— Ա՛չքիս վրին:

Լախումը տվեց, Զարգյարի կնիկը վե կացավ, էկավ տղի մոտը, կերան խմեցին, քեֆ արին, վե կացավ գնաց։

Մի հինգ օրից եդը տղեն գնաց Զարգյարի մոտն, ասեց.— Ուստա՛, արի էթանք, որ ես նշան պտի դնեմ։

  1. Մի օրում (Ծ. Բ.)։