Կար չկար, ժամանակով մի թագավոր կար։ Էդ թագավորը շատ զոռբա թագավոր էր և մշտական էթում էր ավղուշ անելու։ Մի օր շատ ման էկավ մեջեն, պատահեց մի ջանավարի. էդ ջանավարը արեգակի ղայդա պսպղում էր։
Թագավորը հրամայեց վեզրին, թե.— Մի հնար գտի, բռնենք, ափսո՜ս ա, չսըպանենք։
Բերին տուղաղ[1] դրին, բռնեցին, վե կալան բերին ամարաթ։
Թագավորը հրամայեց, թե.— Մի շուշաբանդ օթախ սարքե՛ք, դնենք մեջը, որ գալողը թամաշ անի։
Օթախը շինեցին, դրին մեջը, աշխարքն էկավ թամաշա։ Տեսնողը զարմանում, արմանում էր։
Թագավորին ուներ մի մինուճար տղա. եբոր տղեն դառավ տասնիրեք տարեկան, նետվանեղն առավ, էթում էր ավի։ Մեկ օր բիրդան նետվանեղը քցելուն պես նետը շուշեն ջարդեց, ընկավ ջանավարի առաջը։
Տղեն էկավ ջանավարից խնդրվեց, թե.— Տո՛ւ իմ նետը։
Ջանավարն ասեց.— Գնա՛ հորդ բարձի տակիցը բալանիքը հանա, բե՛, հա՛մ նետդ վե կալ, հա՛մ էլ ինձ բրախա՛, էթամ, մեղք եմ, ես քու լավությունի տակից դուս կգամ։
- ↑ Թակարդ (Ծ. Բ.)։