Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դևն ասեց.— Կռվի նորաթն իմն ա՞, թե քունը։

Տղեն ասեց.— Քո՛ւնն ա, քցա՛։

Դևը, որ մի գուրզ գցեց, ընենց մի թոզ ու դուման էլավ, որ տղեն թողի միջին չէրևաց։

Դևն ասեց.— Իմ կուռը կոտրվի՛, մի քիչ ծանդր տված չըլնեի, մի էրկու մենծ թիքա մնացած ըլներ՝ ուտեի։

Տղեն ասեց.— Հմի նորաթը ի՛մն ա, դու հենց գիտաս ես մեռե՞լ եմ։

Տղեն քաշեց դագանակը մի ընենց տվեց դևի շլնքաքոքին, որ գլուխը կտրվեց ու գնա՜ց, հլա էթում ա՜։

Տղեն վե կացավ, դևի ամարաթը ման էկավ, գնաց տեհավ մի օթախի միջի տասը հատ ձի, մարդիկը վրեն ասպարավորված[1] հազիր։

Տղեն ասեց.— Ի՞նչ մարդիկ եք։

Ասեցին.— Մենք ղոչաղ մարդիկ ենք, դևը մեզ բերել բռնավոր ա արել. ո՛ր մեզ բրախես, ժամանակին քու հավարին մենք կհասնենք։

Տղեն դևի ձին էլ քաշեց, մի ձեռք թամուզ շոր կապեց, ձիանոնց պոչերից մի-մի մազ քաշեց, քոմմըքին բրախեց։ Գնացին։ Ինքը խոզերը վե կալավ, էկավ թագավորի տունը։ Էկավ, տեհավ՝ դափ ու զուռնեն ածում են։

Ասեց.— Էս ի՞նչ խաբար ա։

Ասին.— Թագավորն իրա աղջիկը տալիս ա էդ նոր էկած թագավորի տղին։

Տարավ խոզերն արեց նեքսև, գնաց իրա տեղը նստեց։

Թագավորի պուճուր աղջիկն էկավ, բարև տվեց, ասեց.— Բա՛րև քեզ։

Ասեց.— Ա՛սսու բարին, ի՞նչ կա։

Ասեց.— Էկել եմ քեզ հետ մի քիչ խոսամ։

Ասեց.— Ես խոզարած մարդ եմ, ինձ հետ ի՞նչ պտի խոսաս, խոզերի ֆո՞տին ես կարոտ, թո՛ղ գնա։

Ասեց.— Իմ սիրտն ուզում ա քեզ հետ մի քիչ խոսամ։

Ասեց.— Գնա՛, գնա՛, գնա՛, հարկավոր չես։

Աղջիկը լաց էլավ գնաց, համա ուշըմիտքը դպա տղեն էր։ Գնաց հաց շինեց, վե կալավ էկավ, դուռը թըխկթրխկացրեց։

  1. Զինված (Ծ. Բ.):