Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորն ասեց․― Վա՛յ, չէլա՜վ, մի՛ բռնեինք տենայինք՝ ըդոնք ի՛նչ մարդիկ ին։

Իրիկունը որ տղեն գալիս ա տուն, տենում ա սաղ քաղաքը թնդում ա, քե՜ֆ, ուրախություն էն անում։ Ինքը գալիս ա իրա խոզանոցը, նստում։

Թագավորի պուճուր աղջիկը վեր ա կենամ, վազելով գալիս դրա կուշտը, ասում ա.― Վե՛ կաց, է՛թանք իմ օթախը, ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անենեք, տենում ես՝ սաղ քաղաքը ուտում, խմում, քեֆ ա անում։

Տղեն ասում ա.— Ես խոզարած մարդ, ես ի՞նչ գործ ունեմ ձեր օթախումը, վե կաց գնա՛, վե՛ կաց։

Աղջիկն ասում ա.— Իմ սրտի սիրականը դու ես, ի՛նչ ես կեղտոտ տեղը նստե, վե՛ կաց, վե՛ կաց, է՛թանք։

— Չէ՛, չէ՛, ես մի խոզարած մարդ եմ, ձեզ չեմ սազի։

Աղջիկը վե կացավ, փոր ու փոշման գնաց։

Գնաց, մի լավ խոնջա հազրեց, վե կալավ բերեց, ասեց.— Չես գալիս, չե՜ս, ըտեղ էլ ա նստենք իրար հետ հաց ուտենք։

Տղեն ասեց.— Վե՛ր, վե՛ր, վեր գնա՛, էս ֆոտին դու չես կարա հաց ուտի։

— Քո՛ւ կշտին ըլնեմ, ջայնա՛մ թե ֆոտ կգա։

Տղեն վե կացավ, կուռը բռնեց.— Դե գնա՛, գնա՛,— ասեց,— աղջկանը քցեց դուռը՝ դուռը եդ արեց։ Աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը տղեն էլի վե կացավ, խոզերին վե կալավ գնաց։ Գնաց, հասավ Սիպտակ դևի սահմանը, տեհավ մի դարվազա, ասեց.— Կարող ա է՛ս էլ դևի տուն ըլնի։

Քշեց, գնաց։ Գնաց հասավ դարվազին, տեհավ շինած ա, էդ իրա քսանհինգ փթանոց դագանակովը ո՛ր մի անգամ տվեց, դուռ-մուռ էլ չէրևաց: Խոզերը արեց նեքսև, տեհավ եմիշ, ձմերուկ, ամե՜ն բան կա։ Խոզերը բրախեց, ինքը գնաց աղբրի վրա լվացվեց, ծառի տակին պառկեց, քնեց։ Ճաշվա վախտը Սիպտակ դևն էկավ տեհավ դարվազեն ջարդված ա. սրտի հերսիցը գլխի ղուղը ժաժ էկավ։

Մտավ նեքսև, տեհավ խոզերը ընենց են քանդրտում, ուտում, ո՛ր պրծար. ման էկավ տեհավ՝ մի մարդ ծառի տակին պառկած ա, ձեն տվեց.― Հողածի՛ն, հողածի՛ն, վե՛ր,― ասեց, ու ոտը տվեց գեննին՝ ժաժ էկավ։