Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողային, անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա՝ իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանվեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց բարօրության համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը։

Էստեղ, Փարիզում ստեղծվեց էն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները ― դժբախտ ու տառապում էին՝ օրհասական, մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի, ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես,― ասում է,― քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց հանդեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը― եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարել իր պետական պաշտոնը։ Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել․― արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гсльмольдта)։

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել