Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը 6.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար։

Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում։ Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի ուժ, սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար։

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով։ Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին։ Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ։ Սրանց հետ միասին եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որ հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում։

Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ։ Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան։ Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել են պատերազմի դաշտում.― Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին։ Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին, և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս։― Անատոմիա կամ ավտոնոմիա,― պահանջ է դրել Ռուսաստանը վեհաժողովներում։

― Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեռնմխելի,