Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը 7.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք է տալիս, և ահա հրատարակում է էս ինչ կամ էն ինչ թուղթը․ վճռել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները։

Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թյուրքիան։

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ։ Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։

Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։

Եվ տեղ չկա խուսափելու։

«Հորիզոնի» նախանցյալ № 9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե Եվրոպական պետություններից որը եղել է Ռուսաստանի ծավալման դեմ―նա դեմ է եղել և հայկական հարցին, էսպես է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ։

Հաստատ կարելի է ասել―բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը։

Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները։

Ինձ թվում է մեզ էս քաղցր մոլորության մեջ գցելեն Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության։ Իսկ իրենց պետությունները, որ