Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ գարու հատիկներ գտնելով, ուտում էին։ Կամ թէ փողոցներում թափված ոսկորները դնում էին քարի վրա, քարով մանրում, ածում էին իրանց բերանը և մռնչում։ Հնացած կաշէ փոկեր ու տրեխներ էլ չը մնացին. նրանց եփում էին և ուտում․․․

«Վա~յ տեսողութեանս, եղբարք», բացականչում է մեր վարդապետը։ Բայց սոսկալին դեռ առջևումն էր։ Սովը կատաղութեան ծայրին հասնում է ձմեովայ մէջ։ Եկաւ գարունը, և դժբախտ սովատանջները դուրս վազեցին նրա կանաչներով ապրելու։ Դաշտերի վրա տարածված էին նրանք, սևացած մարմիններով նմանվում էին այծերի հօտին։ Ուտում էին վայրի բանջարներ, կանաչ խոտ, բայց չէին կշտանում։ Սաստկացաւ մահը։ Համաճարակը կոտորում էր անխնայ։ Ուռչում էին գլուխները, և մարդիկ մեռնում էին իրանց արօտներում, չը կարողանալով վերադառնալ տուն, իսկ վերադարձողներից շատերը մեռնում էին գիւղամէջում, աւերակ տների պատերի տակ, անկիւններում։ Եթէ գտնվում էին մարդիկ, որոնք յօժարութիւն էին ունենում թաղել դիակները, նրանք կտրում էին փոսեր և տասնեակներով դիակներ էին ածում նրանց մէջ։ Մեծատունները, տանուտէրերը ընդհանուր վիճակին էին ենթարկված։ Շատ անգամ էր պատահում որ լուր էր գալիս թէ այս ինչ մեծ մարդու որդին մեռած ընկած է այս ինչ տեղում։ Լաց, ողբ էր լինում, բայց դիակի ետևից գնացող չէր գտնվում, մինչև որ գազանները պատռում էին նրան։

«Եղո~ւկ թշուառականիս և պատմութեանս,