Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են շօշափում, որոնք ցոյց են տալիս թէ. սարսափելի դրութիւնը Հայաստանում անփոփոխ էր և այն ժամանակ, երբ Լէնկթիմուրի ոսկորները փտում էին գերեզմանում։

Ահա, օրինակ, ինչ ենք կարդում մի յիշատակարանի մէջ որ գրված է 1435 թւին, Լէնկթիմուրի որդի Շահ-Ռուխի տիրապետութեան ժամանակ.

Ցանկացող եղէ այս հոգելից տառիս ի դառն և ի նեղ ժամանակիս․ որ որդի մեծի Խորազմին (Լանկ) Թամուրին Շահ Ռուխ կոչեցեալ` չորս անգամ բազում հեծելօք անգութ և անագորոյն և անողորմն և ծարաւի արեան քրիստոնէից, երեկ (եկն) ի վերայ աշխարհիս Թավրիզոյ, որ բազում և անասելի աւեր ած ի վերայ աշխարհիս Հայոց։ Զի զոր սրով կոտորեաց, և զոր անողորմ գերի վարեաց և կորոյս, և զոր սովամահ եղեն, և զոր մահն տարաւ` և զորս գայլք և գազանք կերան և պատառեցին և մնացեալքն այսր և անդը փախեան բնաջինջ և մտին յաշխարհն Վրաց։ Եւ ամենևին անմարդաբնակ մնաց և աւերեցաւ աշխարհն մեր. և դրունք երկնանման տաճարաց փակեցան, և լոյսք և կանթեղք շիջան և խաւարեցան… և մեծ սուգ և ողբ և տրամութիւն և կսկիծ հասաւ և եկն ի վերայ մեր` վասն ծովացեալ և անառակ և անդարձ և անզեղջ մեղաց մերոց[1]:

Եւ այսպիսի սրտառուչ յիշատակներ շատ կան այն ժամանակներից մնացած ձեռագրերի մէջ: Մի տեղ նկարագրվում է թէ ինչպէս այս ինչ վանքը ամայի էր դարձել, թէ ինչպէս վանականները Լէնկթիմուրի ահից փախել էին և յետոյ ինչպէս նորից շէնացրին վանքը։ Մի այլ տեղ գոհութեամբ

  1. Ղևոնդ վ. Փիրղալէմեան - «Նօտարք Հայոց», Կ. Պոլիս, եր. 115: