Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով կործանվում էին Անիի, Կարսի, Վասպուրականի թագաւորութիւնները։ Այսպիսի դժբախտ դարում էլ հայ ազգից դուրս եկան Գագիկ Բագրատունու, Վասակ և Վահրամ Պահլաւունիների, Թոռնիկ Մամիկոնեանի նման ամեհի քաջեր, որոնք իրանց գործերով կարող էին զարդարել հերոսական ամեն մի վէպ։

Բայց այդ բոլորը նոր պատմութեան հայի համար դարձաւ արեան գետերով բաժանված անցեալ։ Հայաստանի համար Նոր Պատմութեան դռները բաց անողը Լէնկթիմուրն էր։ Եւ երբ նրա ու նրա նմանների տարածած արիւնաներկ անապատների մէջ նորից շունչ առնել է սկսում մի ստրուկ, ցիրուցան հայութիւն, ամեն ինչ արդէն խորտակված ու փշրված է նրա սրտի և յիշողութեան մէջ։ Չը կայ կապ անցեալի հետ, չը կայ մարտնչող դասակարգ, որ վառ պահէ ազատասիրական զգացմունքները։ Ամեն ինչ գլուխ է իջեցնում բարբարոսութեան առաջ և գալիս են երկարատև խաւարն ու վայրհնացումը։ Հերոս պատերազմողների բազմողների փոխարէն բազմանում և ժողովրդի սէրն են գրաւում անսպառ համբերութեամբ և հեզութեամբ լցված նահատակները, որոնք ամեն տեսակ չարչարանք, յանձն են առնում կրօնի համար։ Այդ տեսակ նահատակութիւններն են դառնում ժողովրդական իդէալ, որ հնչում է երգի, աւանդութեան մէջ, ոչնչացնում է ամեն տեսակ դիմադրութեան հասկացողութիւնը, ապացուցանելով թէ որքան անօգուտ, անտեղի և նոյն իսկ աստուածընդղէմ բան է դիմադրութիւնը։