Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապագայի համար չէր պատրաստել․ նա պիտի իրագործվէր իսկոյն, առանց ժամանակ կորցնելու։ Ազատարար բանակը պիտի Աստրբախան կամ Շամախի հասնէր միւս տարվայ, 1700-ի գարնանը։ Թէ ինչպէս էր Օրին շտկում բոլոր դժուարութիւնները, երևում է նրանից, որ Ռուսաստանում պէտք էր պաշար պատրասաել եւրօպական զօրաբաժնի համար և այդ պարտաւորութիւնը յանձն առնելով, Օրին կարծում էր թէ ամեն ինչ կանեն այն հայ վաճառականները, որոնք, գործեր ունէին Ռուսաստանում։ Կամ մի ուրիշ օրինակ։ Դրամական միջոցների անհուն առատութիւնը ցոյց տալու համար Օրին մատնանիշ էր անում Ձմիւոնիայի վաճառական Անտօն Չէլէպիին կամ Շէհրիմանեաններին որոնցից մէկը Վիէննայում կոմսի տիտղոս էր ստացել։ Անշուշտ հայ վաճառականների սնդուկներում շատ ոսկի կար, բայց մտածել էր Օրին թէ ինչ միջոցով կարելի է այդ ոսկիները դուրս հանել ազգային գործի համար։ Ահա այդ վաճառականներից մէկը, Սաֆարը, որի խօսքերը բերում է Շրէօդէր[1] Այդ վաճառական ասում է«Մեր ազգն էսօր էլ դինջ ա քանճ մեր թագաւորաց վախտին․ զարա կռիւ չի էտեսչլ,ու ամեն ազգի հետ ազատ ելումուտ ուեի» «ՑՏւ ուրիշ Խյճառական, Զաքաբիա Ագուլեցին, էր հսբն գրքում տեսայ թէ թւին 1647–ումն Շահաբաս Ըսպահան թախտ նստաւ հարուստ հայոց թագաւոր էր»[2] ։ Իսկ 1709,

  1. Շրէօդեր, եր․ 339։
  2. Եր․ 56։