Jump to content

Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես որ հայտարարում է ինքը Արարատ ամսաթերթում, 1912, էջ 507 ծան.: Հեղինակի մահով այս աշխատությունը անհետացավ: Բոլորովին նոր քննական մի հրատարակություն լույս տեսավ նորերս Մ. Աբեղյանի աշխատությամբ, որից անում ենք մենք էլ մեր կոչումները։

Օտար թարգմանություններն են, նախ գերմաներեն, որ Հրատարակեց B. Welte հայագետը, Թիւրինգեն, 1841, Վիրթեմբերգի Վիլհելմ Ա թագավորի գահակալության 25-ամյակի առթիվ, այս վերնագրով. Goriun's Lebensbeschreibung des heiligen Mesrop:

Երկրորդ անգամ թարգմանվեց ֆրանսերեն՝ Էմինի ձեռքով, և հրատարակվեց Լանգլուայի հայ պատմագիրների հավաքածուի երկրորդ հատորում, այսպիսի վերնագրով. Goriun. Biographie du bienheureux et saint docteur Mesrob, traduite pour la première fois en français, par Jean-Raphael Emine.

Կորյունի անձի և նրա աշխատությանց մասին եղած քննական գրվածքները հետևյալներն են.

1. Հ. Գ. Զարբհանալյան, Հայկական հին դպրութեան պատմութիւն. բ. տիպ. Վենետիկ, 1886, էջ 291 —295:

2. Գաթրճեան, Հատակոտորք. Հանդէս ամս. 1887, էջ 10 ևն:

3. Fr. Müller, Gazar Pharbetshi und Koriun, WZKM 5, 36—38, թարգմ. Հանդ. ամս. 1891, էջ 178—179:

4. Ֆէթթէր, Հայկական աշխատասիրութիւնք, Վիեննա, 1895, էջ 78-821։

5. Գ. Տէր Մկրտչեան, Ագաթանգեղոսի աղբիւրներից. Վաղարշապատ, 1896, հատկապես էջ 15—25:

6. Հ. Հովհ. Թորոսեան, Համառօտ տեսութիւն Կորեան և իւր գրութեան վերայ. Բազմ. 1897, էջ 110—115, 303—310: (Կորյունի վրա գրված շատ ամփոփ և ամբողջական ուսումնասիրություն է, ուր շոշափված և պարզված են Կորյունի մասին հարուցված բոլոր խնդիրները. դժբախտաբար աշխատությունը կիսատ է մնացած)։

7. Ստ. Մալխասյանց, Դասընթաց Հայոց մատենագրութեան պատմութեան, Թիֆլիս, 1899, էջ 85—90:

8. Հ. Բ. Սարդիսեան, Ագաթանգեղոս և իւր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890, էջ 107—119:

9. Նորայր Բիւզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք. Տփխիս, 1900, որի մասին՝ 10. Գր. Մալխաս(եան) ունի երկար մի մատենախոսական։ Հանդ. ամս. 1902, էջ 136, 212 և 242:

11. Ֆնտգլյան, Պատասխանս պրոֆ. Ադոնցին (Կորյունի մասին). ՀԱ 1927, էջ 529—541: