12. Ադոնց.— Դարձեալ Կորիւնի շուրջը, ՀԱ 1928, էջ 76—94:
13. Աճառեան, Երկու ուղղում Կորիւնի մէջ. Արմֆանի տեղեկ. 1941, № 1, էջ 169—170 և 3—4, 142:
14. Հ. Ն. Ակինեան, Կորիւն, ՀԱ 1935, էջ 454—8:
Սրանցից դուրս կան նաև ցանուցիր տեղեկություններ այս ու այն քննության մեջ, որոնք հարկավոր եղած ժամանակ կհիշենք։
Հիշյալ քննական աշխատությանց մեջ Կորյունի մասին հարուցված խնդիրները հետևյալներն են.
1. Ի՞նչ ազգից էր Կորյունը.
2. Ո՞րն է Կորյունի բուն խմբագրությունը, ընդարձա՞կը թե՞ համառոտը.
3. Ե՞րբ գրեց Կորյունը.
4. Ի՞նչ հարաբերություն ունի Կորյունը Ագաթանգեղոսի և Բուզանդի հետ: Անցնենք այժմ խոսելու սրանցից յուրաքանչյուրի վրա կարգով:
1. Ի՞նչ ազգից էր Կորյունը.— Առհասարակ ընդունված էր բանասերների կողմից, թե Կորյունը հայ է, վրաց եպիսկոպոս. այս մասին ոչ մեկը կասկած չէր հայտնած: Առաջին անգամ Գ. Տեր Մկրտչյան, Ագաթանգեղոսի Աղբիւրներից, էջ 22, այն կարծիքն է հայտնում, թե Կորյունը վրացի կամ գոնե վիրահայ էր[1]: Այս ենթադրության իբրև ապացույց է դնում Կորյունի մի խոսքը: Կորյունը, խոսելով Վրաց քարոզության մասին, ասում է. «Եւ արդ զնոս սա, որ յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզուացն ժողովեցան, միով աստուածաբարբառ պատգամօքն մի ազգ կապեալ՝ փառաբանիչք միոյ Աստուծոյ, յօրինէր. յորոց և իմ անարժանիս՝ եղեալ ի կարգ եպիսկոպոսութեան վիճակ. որոց առաջինն Սամուէլ անուն ևն (էջ 15—16)»: Շեղատառ տպված մասը Միաբանը հասկանում է «յորոց (ի Վրաց) և ես անարժանս՝ Կորիւն»: Սրան համակարծիք է նաև Հ. Յովհ. Թորոսեան, Բազմ. 1897, էջ 111—112, ընդունելով, թե «անշուշտ յորոցն կ'ակնարկէ ազգը, որ յիշուած է նախորդ տողին մեջ, ինչպես նաև յաջորդ տողին՝ «որոց առաջինն Սամուէլ անուն» խօսքին մէջ որոցով Վրացի ազգը կամ ժողովուրդը կ'ակնարկէ»: Միաբանը և Թորոսեանը վերի ենթադրությունը հանելու համար յորոց բացառական հոլով են ընդունած, եթե մի միայն ա՛յս լիներ կարելի, անշուշտ իրավունք կունենային, բայց դժբախտաբար հայերենի օրենքները թույլ են տալիս հատվածը
- ↑ Արդար լինելու համար պետք է ասել, թե առաջին անգամ այս կարծիքը հայտնել է Ստ. Նազարյանը, Հիւսիսափայլ, 1860, էջ 236, բայց շատ անցողակի կերպով իր բառերն են՝ «Կորիւն Սքանչելին, ինչպես երևում է, ազգով վրացի և եպիսկոպոս Վրաստանի վիճակում: