լինէր թագաւորին (չկա մերում), որում անուն էր Բակուր և եպիսկոպոսի աշխարհին` Մովսէս: Եւ առաւելագոյն հնազանդեալ... թագաւորին և զօրացն: Եվ գտեալ զայր մի թարգման վրացերէն լեզուին. հրաման տայր այնուհետև արքայն Վրաց՝ ի կողմանց կողմանց և ի խառնաղանջ գաւառաց իշխանութեան իւրոյ. զաղտ և զժանգ շարաւահոտ դիւացն և զսնոտիագործ պաշտամանն ի բաց այնչափ անջատեալ ի հայրենեաց իւրեանց... և արդ զնոսա, որ յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզւացն ժողովեցան, միով աստուածաբարբառ պատգամօքն մի ազգ կապեալ (չի ասում կապեցաք)՝ փառաբանիչք միոյ Աստուծոյ յօրինէր (չի ասում եղաք կամ գոնե յօրինէր զմեզ կամ զազգ մեր)… հրաժարեալ ի նոցանէ (չի ասում ի մէնջ կամ յերկրէն մերմէ)» և այլն:
Ավելի զարմանալին այն է, որ Կորյունն իր մասին էլ խոսելիս այս չեզոք երևույթն է ստանում: Այսպես. Ապա յետ ժամանակի ինչ ընդ մէջ անցելոյ՝ դէպ լինէր ոմանց եղբարց ի Հայաստանայ աշխարհէս՝ դիմել իջանել ի կողմանս Յունաց, որ և Ղեւոնդէս առաջնոյն անուն էր և երկրորդին Կորիւնս, և մատուցեալ յարէին յԵզնիկն, իրրև առ ընտանեգոյն սննդակից՝ ի Կոստանդինական քաղաքին և անդ միաբանութեամբ հոգևոր պիտոյիցն՝ զխնդիրն վճարէին: Որոց յետ այնորիկ... գային երևելով աշխարհին Հայոց և առաջի դնէին հարցն զբերեալ կտակարանան:
Այս բոլորի մեջ մասնակից է նաև Կորյունը, ուստի պիտի ասէր մեզ (փոխանակ ոմանց եղբարց), երկրորդիս (փոխանակ երկրորդին), յարէաք, վճարէաք, գայաք էրէաք, դնէաք (հոգնակի առաջին դեմք՝ փոխանակ հոգնակի երրորդի), մինչև անգամ իր ամենասիրելի ընտանեգույն սննդակցի մասին խոսելիս չի դնում մեր կամ իմ ստացականը:
Հետևում է, ուրեմն, որ դա Կորյունի անձնական ոճն է, թերևս նշան համեստության, խոնարհության և ո՛չ թե օտարության կամ անտարբերության:
Կորյունը այսպես է վարվում նաև Աստուած, Յիսուս, Քրիստոս, Տէր բառերի հետ, որոնք միասին 49 անգամ գործածել է, և որոնց դեմ միայն մի անգամ գտնում ենք «Աստուծոյ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի» (էջ 36), և մեկ էլ «շնորհօքն Քրիստոսի Աստուծոյ մերոյ» (էջ 47), մինչդեռ ուրիշ գրքերում շատ սովորական է Տէրն մեր և այլն:
Այնուամենայնիվ մի քանի տեղ երևում է Կորյունի անհատականը. հմմտ.
էջ 7. Այնպիսի նորոգատուր աստուածեղէն շնորհս երևեցաւ.
էջ 8. աշակերտակցաց մերոյն վարդապետութեան.