Jump to content

Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էջ 14. առ հազարապետութեամբն աշխարհիս Հայոց՝ Առաւանայ ուրումն,

էջ 22. Երանելի հարցն մերոց համարձակութիւն առեալ.

էջ 22. Երանելի և ցանկալի աշխարհս Հայոց անպայման սքանչելի լինէր.

էջ 23. Զաշակերտեալսն ճշմարտութեանն, զհասուցելոցս ի կա տարումն գիտութեան.

էջ 24. Ապա յետ այնորիկ ի սահմանակիցս ի Սիւնական աշա խարհն ելանէր (որով ցույց է տալիս, թե ինքը գիրքը գրած միջոցին Արարատումն էր).

էջ 33. Ի Հայաստան աշխարհէս.

էջ 40. Երանելիս այս (Մաշտոց).

էջ 47. Ի մերոց բանից զհօրէն իմոյ կարգեցաք.

էջ 47. Առ ի մէնջ հարքն ի կատարումն դարձան:

Ըստ այսմ արժեք պետք չէ տալ, երբ Կորյունն ամենաանհարաժեշտ տեղերումն էլ մոռանում է դնել անձնական կնիքը. օրինակ՝ էջ 32. Որոց դարձեալ դէպ լինէր եղբարս երկուս յաշակերտացն (ուղում է ասել յաշակերտացս) յուղարկել ի կողմանս Ասորոց.— էջ 42՝ զՄաշթոցէ ասեմ (կարելի էր և ասել զՄաշթոցէս) և այլն:

ե) Կորյունը նախատական բառեր ունի Աղվանից համար. «Քըննեալ զբարբարոս զբանս աղուաներէն լեզուին (էջ 29). Վայրենամիտ և դատարկասուն և անասնաբարոյ աշխարհն Աղուանից (էջ 31): Սատանայակիր և դիւամոլ ազգին» (էջ 31): Այսպիսի բառեր չի գործածում բնավ Այրարատի և Հունահայոց մասին: Բայց Վրաց մասին... «Ի խառնաղանջ գաւառաց իշխանութեան իւրոյ... գաղտ և զժանգ շարաւահոտ դիւացն և զսնոտիագործ պաշտամանն» (էջ 26): Այնպես սոսկալի է Վրաստանը նրա համար, որ մինչև անգամ անունը չի տալիս և պարզապես ասում է. «Հոգ ի մտի արկանէր սիրելին Քրիստոսի (=Մեսրոպ) և վասն բարբարոսական կողմանն և առնոյր կարգեալ նշանագիրս վրացերէն լեզուին (էջ 25)»: Այսպե՞ս պիտի խոսեր Վրացին իր հայրենի երկրի և նրա դպրության սկզբնավորության համար:

Նկատելի է, որ Ֆնտգլյանի գրքի հրատարակությունից հետո, նույնիսկ Թորոսյանը (Բազմ. 1932, էջ 152) հրաժարած իր նախկին կարծիքից, ասում է. «Տակաւին վիճելի է, ըստ իս, Կորեան վրացի ըլլալը կամ ոչ»:

Այս բոլորից հետևում է, թե Կորյունը վրացի չէ, այլ միայն Վրաց եպիսկոպոս:

Ոմանք դեռ այս վերջին կետն էլ չեն ընդունում. այսպես են Նորայրը և Ակինյանը: Նորայրի սրբագրությունը արդեն տեսանք: