անցելոյ՝ դէպ լինէր ոմանց եղբարց ի Հայաստան աշխարհէս դիմել իջանել ի կողմանս Յունաց, որ եւ Ղեւոնդէս առաջնոյն անուն էր, եւ Երկրորդին Կորիւնս», էջ 28 «ոչ սուտապատում ճարտարախօս եղեալ առ ի մերոց բանից զհօրէն իմոյ կարգիցաք...։ Համառոտը սրանցից առաջին երկուսը իսպառ հապավել է. երրորդի մէջ ամենայն բարեխղությամբ ջնջել է վերջի բառի ս ձայնը. «Որոց անուանքն էին միումն Ղեւոնդ եւ միւսումն Կորիւն (էջ 17)». կարծես թե հայտնի կերպով ուզում է ցույց տալ, թե այն Կորյունը և այս համառոտի հեղինակը նույն չեն. իսկ չորրորդի մեջ «ի հօրէն իմոյս դարձրել է չէզոքաբար զհայրենիսն, «ոչ առ սուտապատում յարմարեալ զբանս ի մեր գովութիւն զհայրենիսն յարգելով» (էջ 36):
Այս բոլոր պարագաները ապացուցում են. թե բնագիրը ընդարձակն է. հետին մի սրբագիր, չհավանելով նրա խրթին ձևերին և միանգամայն տեղ-տեղ հակառակ գտնելով Խորենացու պատմության, կազմել է համառոտը «պարզելով խրթին մասերը, ջնջելով աւելորդ կարծած երկարաբանութիւնները (ինչպես յառաջաբանն ու վերջաբանը և Վրաց ու Աղուանից լուսաւորութիւնը, որ այնքան հետաքրքիր չէր Հայոց), և վերջապես ըստ Խորենացւոյն սրբագրԷլով Կորիւնի տարբերութիւնները: Այսպէսով պահած է ընդարձակին կէսէն քիչ մը աւելին»: Համառոտ Կորյունի կազմության թվականը Թորոսյանը (անդ, էջ 307բ) դնում է Զ կամ Է դար. բայց այս բանը ճշտելը կախված է միմիայն Խորենացու թվականից:
Ավելորդ եմ համարում խոսել նաև այն հանգամանքի դեմ, որ Ալիշանը, Թորոսյանը (էջ 304բ), մինչև իսկ Հարությունյանը (Հայոց գիրը, էջ 165) համառոտի լեզուն ավելի բարձր են դնում, քան ընդարձակինը. 1894-ի հրատարակիչները ընդարձակը կոչում են «երկարաբան հետևակ գրուածս». իրենց եմ թողնում զվարճանալ «ձիավոր» համառոտով: Կորյունի երրորդ խմբագրության մասին խոսում է Պիտերսը (Peeters, Revue des études arméniennes, 9, էջ 204):
Հանդես Ամսօրեայի մեջ (1914, էջ 656—666) Բաբգեն եպիսկոպոսը հրատարակել էր հայերեն գրերի գյուտի պատմության վերաբերյալ մի քանի պատառիկ, որ գտել էր 1622 թվին դրված մի Սաղմոսի պահպանակներում. հիմք ունենալով այս պատառիկները՝ Պիտերսը կարծում է, որ դրանք ներկայացնում են Կորյունի երրորդ մի խմբագրություն, անկախ մեծ ու փոքր Կորյունից: Բաբգեն եպիսկոպոսն էլ, որ գտել և հրատարակել է նույն պատառիկները, նախ ասում է, թե այդ պատառիկները քաղված են Խորենացուց և Փոքր Կորյունից, և թե «նոր լույս մը չենք ստանար ատոնցմե հայերեն գրերու գյուտի մասին». բայց հետո ավելացնում է. «Առաջին