կարող ենք ունեցած լինել մի քանի ուրիշ ժամանակակից աղբյուրներ, որոնք հետո անհետ կորած են: Զարմանալի է, որ Սահակի և Մեսրոպի կրթած 60 աշակերտներից միայն երկուսը կան, որոնցից որևիցե գրական աշխատանք հասել է մեզ: Ճշմարիտ է, թե Հին մեսրոպյան շրջանի թարգմանություններն էլ պետք է բաժանենք մնացյալ աշակերտների վրա, բայը այնուամենայնիվ բավական աշակերտներ պարապ են մնում։ Պետք է ընդունել, թև Ե դարի այն համատարած մեծ գրական շարժման ժամանակ եղել են նաև ուրիշ մատենագիրներ, որոնց աշխատությունները ժամանակը չի հասցրել մեզ: Սրանց մեջ հատկապես կարող ենք հիշել երեց թարգմանիչ Աբրահամ Խոստովանողի «Մնացորդաց Գիրք Արևելից Հայոց պատմական աշխատությունը, որից քաղվածներ է անում Մեսրոպ երեցը Ժ դարում։
Արդ՝ հետին աղբյուրները, որոնք մեզանից ավելի բարեբախտ վիճակի մեջ էին այն կորած մատենագրությանց նկատմամբ, կարող էին սրանցից շատ բան փոխ առնել. եթե իրենք մեկ առ մեկ չեն հիշում փոխառությանց տեղերը, ապացույց չէ, թե ձեռքի տակ չեն ունեցել: Այս նկատումով կարող ենք և պետք է մտածենք, որ հետին աղբյուրների մեջ գտնված նոր տեղեկություններից գոնե ոմանք քաղված են հին վավերական աղբյուրներից. ուստի և իբրև այդպիսիք՝ թանկագին և վստահելի մնացորդներ են: Հետևաբար պետք չէ, որ ամեն մի այդպիսի նոր տեղեկության հետ վարվենք կատարյալ արհամարհանքով, այլ գոնե վերապահությամբ, սպասելով, որ ամենակարող ժամանակը մի օր սրանց մասին էլ գորհացում տա:
Ահավասիկ մեր հին աղբյուրների շարքը՝ յուրաքանչյուրի քննությամբ հանդերձ:
I. ԿՈՐԻՒՆ
(տպ. Երևան, 1941)
Կորյունը, որ հետին հեղինակներից «սքանչելի» տիտղոսն է ստացած, երեց թարգմանիչների կարգից է: Աշակերտեց Սահակին ու Մեսրոպին Վաղարշապատի վարդապետարանում, որ ավարտելուց հետո՝ իր ընկերակիցների հետ ուղարկվեց գավառները՝ քարոզության համար: Իր կենսագրության այս փոքրիկ կետը, որ մինչև այժմ չէ նկատված բանասերներից, հետևցնում եմ Կորյունի հետևյալ խոսքերից. «Սկսան իսկ սիւնք եկեղեցւոյ (Սահակ և Մեսրոպ)... գումարել ի կողմանս, ի գաւառս, ի տեղիս տեղիս Հայաստան ազգին, դաս դաս զաշակերտեալսն ճշմարտութեանն, զհասուցելոցս