Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թուրք մամուլի էջերում պաշտոնական և անպաշտոն անձնավորությունների կողմից հաճախ լսվում են սպառնալիքներ, խրատներ, մեղադրանքներ և հորդորներր՝ ուղղված հայ ժողովրդին:

Մենք՝ այսօրվա պարտվածներս՝ ուրախությամբ պիտի լսեինք հաղթական Թուրքիայի մեզ տրված խորհուրդները, եթե միայն այդ խորհրուրդները՝ անկեղծ և նպաստավոր լինեին թե՛ մեր ազգային շահերի և թե՛ Արևելքի խաղաղության և առաջադիմության տեսակետից: Անվրդով պիտի ընդունեինք թուրք մամուլի մեջ հաճախակի երևացող մեղադրանքներն ու քննադատությունները. եթե նրանք զուրկ չլինեին լրջությունից և նպատակ ունենային պատահած աղետների իսկական պատասխանատուները ճշտել:

Օսմանյան կայսրության փլուզումը. նրա ազգաբնակության նվազումը երեսուն միլիոնից մինչև յոթ-ութ միլիոն, հայ ժողովրդի կրած եղերական տառապանքներն ու տված անհամար զոհերը պետք է հարկագրեն՝ երկուստեք լրջորեն խորհելու արյունոտ անցյալի իսկական պատճառների մասին և գծելու հայ և թուրք ժողովուրդների համերաշխ կենցաղի իսկական ուղիները:

Այս ուղղությամբ անկարող է չմտածել հայ ժողովուրդը, որ, կրճատվելով, հասած է երեք միլիո-