Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնք երկրի օրինավոր իշխանության դեմ հարատևորեն ըմբոստ վիճակի մեջ էին պահում թե՛ հպատակ հային և թե՛ իշխող թուրքին: Այս ճշմարտությունը պետք է գիտակցեն բոլոր նրանք, որոնք իրենց ճակատագիրը կապել են Արևելքի վերածննդի հետ, այս առավե՛լ ևս պիտի գիտակցեն թուրք գործիչները, որոնցից կախված պիտի լինի իրենց հայրենիքի վերջնական կործանումը կամ փրկությունը: Այս ընահանուր դիտողությունից հետո այժմ անցնեք այն մեղադրանքների քննության, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ:

Թյուրիմածություններից խուսափած լինելու համար հայտնենք կախնապես, որ հայությունը Թուրքիայի տարբեր մասերի մեջ բնականորեն դատապարտված է եղել միանգամայն տարբեր վիճակի:

Հայությունը, ցրված լինելով Օսմանյան կայսրության ամբողջ տարածության վրա, գտնվել է ոչ նույնանման պայմանների մեջ և ըստ այնմ էլ ենթարկվել է ոչ նույնանման հալածանքների: Եթե, օրինակ, վերցնելու լինենք պոլսահայությունը, ապա պիտի ընդունենք ճշմարտությունը Ահմեթ Ճևդեթի և Ռաուֆ բեյի այն խոսքերի, ուր նրանք պնդում են, որ հայերը Թուրքիայում մասնակի ճնշումների ենթարկված չեն: Ավելին: Պոլսահայությունը մայրաքաղաքի մեջ ապրող մյուս ժողովուրդների հետ մեկտեղ վայելում է երկրի մեջ իշխող համեմատական անդորրությունը և խալիֆաների հատուկ հոգածության և ուշադրության առարկա է: Այլ էր վիճակը գավառներում: Այնտեղ իշխողը՝ բռնությունն էր, քմահաճույքը, գավառի ազգաբնակությունը ենթակա էր շարունակական հալածանքների ու ճնշումների: