Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տասարդներին զորաշարֆերը մտնելու, դասալիքներին հավաքում և ճակատ ուղարկում, և զինվորական հրամանատարության բազմատեսակ հրամանները ի կատար ածում: Այդ հանձնախմբի ջանքերով հավաքվեցին Մշո Ֆըրգայի հայ զինվորները, որ Ֆըրգայի հարյուրից 80 էին կազմում: Այդ զինվորները ապագայում նույն Ֆըրգայի հրամանատար Իհսան փաշայի ռուսների դեմ տարած հաղթությունների մեջ այնքան վճռական դեր խաղացին ու նրան մինչև Գոլ-Օրտուկոմանտայի աստիճանին հասցրին: Հետաքրքիր է գիտենալ, թե այդ համարյա թե հայկական Ֆրգայից քանի՞ հոգի դասալիք եղան և քանի՞սները ռուսների սվիններով ընկան:

2. — Երկրորդ հանձնախումբը, Կորյունի ղեկավարությամբ, զբաղվում էր՝ խմբովին և անհատապես ձերբակալություններ կատարելով և իշխանության հանձնելով:

Այս հանձնախմբերի և մասնավորապես Կորյունի միջոցով էր, որ զինաթափվեցին ու կարգի հրավիրվեցին պատերազմի դաշտից փախչող և ճանապարհիին ամեն ինչ քանդող ու ավերող արաբ գնդերը: Կորյունն էր որ՝ երբ ամբողջ Մշո մյութասերիֆության մեջ մեկ հատ ոստիկան անգամ չկար քուրդ և հայ դասալիքներին պատժելու, նույն դասալիքներին ճակատ էր ուղարկում, և նույն Կորյունն էր, որ կառավարության թույլատվությամբ հայ կամավորական բանակ էր կազմում՝ ճակատ մեկնելու:

Երրորդ հանձնախումբը Կուտոյի Հաջու ղեկավարությամբ փոխադրության գործն էր կանոնավորում և թնդանոթներ ու պարեն հասցնում միչնև Լիզ, Կոփ, Ղըլճ-Կյատուկ:

Չորրորդ հանձնախումբը «Կարմիր Մահիկ» անու-