Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նով Գեղամի (էրզրումցի) ղեկավարությամբ գործի էր լծել բոլոր կանանց ու պատերազմելու անընդունակ տղամարդկանց, և մեկ խոշոր ապարատով պատերազմական դատարկ պահեստներն էր լցնում մթերքներով:

Բացի այս աշխատանքներից, ուրիշ շատ փաստեր ու դեպքեր կան մեր պնդումները հաստատող, բայց այսքանով բավականանանք այն գիտակցությամբ թե՝ թուրք անաչառ մամուլը, հասարակական կազմակերպված կարծիքը և գործիչները (եթե կան այդպիսիները) այսքան փաստերից էլ պիտի ընդունակ լինեն ըմբռնելու ահավոր ճշմարտությունը: Սասնո և Մշո հայ ժողովրդի լոյալությունն ու թուրք կառավարության մատուցած ծառայությունները ապացուցող փաստերը անթիվ են ու անհամար, սակայն ցավոք սրտի բոլոր փաստերն ու ծառայությունները անտեսվեցին և հայ ժողովրդի այս հատվածն էլ թուրքերի կողմից հայտարարելուց դավաճան ու ապստամբ, ռուսների դրդումով գործող և նրանց քաղաքակնա նպատակներին ծառայող: Այսքան անուրանալի ծառայություններ մատուցելուց, թուրք պետության դեմ այսքան լոյալ կուսակցության ընկերներն ու ժողովուրդը զենք բարձրացրինք թուրք կառավարության դեմ: Քանի տեղահանության և կոտորածների լուրերը չէին հասել սասունցուն, մշեցուն ու մեզ, ամենքս էլ լոյալ էինք ու կառավարության աջակից: Բայց երբ հետզհետե մեզ ու ժողովրդի համար պարզվեց, որ Սասնո և Մշո ոտավոր չալակավորները, որոնք Մուշից Էրզրում հաց էին փոխադրում զորքերի համար՝ անջատմու են շարունակաբար, երբ տեսանք, որ Դաշնակցության միջոցով ու աջակցությամբ հավաքված