Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անկում, դեպի նվազում, ստրկություն և ոչնչացում: Պարբերական բնւոյթ ստացած այս ցավագին ընթացքը թե՛ թուրք մտավորականության, թե՛ մամուլի և թե՛ օտար շահագրգռված պետությունների լուրջ խորհրդակցությունների առարկա է դարձել: Ամենը ցանկանում են օսմանյան պետության թավալագրլոր անկումի պատճառները գտնել. սակայն բոլորն էլ թեք մակարդակի ու սխալ ճանապարհի վրա են կանգնած: Մեզ ամենքից շատ հետաքրքրողը թուրք մտավորականության մեկնաբանություններն են, որ այնքան պայծառությամբ ցուցադրում են նրանց պետական հասարակական երևույթներն ըմբռնելու անկարողությունը: Թուրք մտավորականները իրենց պետության կործանման ամենագլխավոր պատճառներից մեկը համարում են կրոնական տարբեր հատվածների պայքարը. նրանք տրամաբանում են այսպես. քանի դեռ օսմանյան պետության բաղկացուցիչ ժողովրդների մեջ կան ու լինելու են քրիստոնյա տարրեր՝ հակապետական արյունահեղ ըմբոստությունները չեն դադարելու:

Մենք արդեն տեսանք, թե Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած ապստամբությունների խոշորագույն մասի հեղինակներն ու ընթացք տվողները ոչ թե քրիստոնյա, այլ մահմեդական ժողովուրդներն էիին, որոնք իրենց կրոնական մոլեռանդությամբ ավելի խալիս իսլամներ էին, քան թուրքերն ու իրենց խալիֆան:

Թուրք ղեկավարներից ոմանք ապստամբական շարժումները և նրանց հետևանքով առաջ եկած կոտորածները համարում են արդյունք օտար շահագրգռված պետությունների դավադիր գործունեության և կամ զանազան խմբակցությունների գրգռման: Բայց այս պնդումն ևս անհեթեթ է ու անհիմն: Թուրքիայի