Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քայքայման և անդամահատման մեջ շահագրգռված բազմաթիվ պետություններն ու խմբակցություններ որքան էլ ցանկանային նրա այլատարր ու այլակրոն հատվածներն իրենց շահերի համար օգտագործել և նրանց միջոցով հակապետական ցնցումներ առաջ բերել՝ մազաչափ անգամ հաջողություն գտնել չպիտի կարողային և իրենց ցանկությունները պիտի մնային լոկ ցանկություններ, եթե թուրք կայսրության մեջ այդ խլրտումնեիրի համար պարարտ քող լիներ: Եթե թուրք պետական գործիչները ժողովրդների (գոնե իսլամ) արդարացի պոռթկումներից խրատված՝ նույն այդ ժողովուրդները կառավարելու պետական իմաստություն ունենային կամ գեթ սովորեին, այլ կլինեին, իհարկե, նաև հետևանքները:

Հիմարություն է կարծել թե թուրք պետության դեմ ապստամբած քսանիից ավելի ժողովուրդները կատարյալ քաղաքական համբակներ էին՝ միշտ պատրաստ ռուսի կամ անգլիացու ձեռքին գործիք դառնալու և առանց շահիի ու գիտակցության՝ իրենց գոյությունը այնքա՜ն աննախընթացորեն վտանգելու: Նախորդ էջերում արդեն բազմաթիվ փաստերով պարզեցի հայկական շարժումների իդրդապատճառները. նույնը պիտի ասել նաև մյուս բազմաթիվ իսլամ ժողովուրդների ապստամբական շարժումների մասին. օսմանյան կառավարության դեմ հարուցված ապստամբությունները հետևանք են միայն և միայն թուրք պետության հոռի վարչաձևիի և նրա միջոցով ստեղծված հալածանքների ու անհանդուրժելի քաղաքական տնտեսական ծանր կացության:

Թուրք մտավորակններից շատերը օսմանյան պետության քայքայման պատճառը համարում են նաև այն, որ Թուրքիայի հպատակ մանր ազգությունները,