Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկզբունքներից են ծնունդ առել մինչև այսօր էլ տիրականորեն իշխող օսմանյան օրենքներն ու վարչաձևը, մանր ազգերի քաղաքական, ազգային, կրոնական իրավազրկությունը և, որպես հետևանք այդ հոռի պետականության, երեկվա ու այսօրվա քսանիից ավելի մանր ազգերի ու ցեղերի ապստամբական շարժումները, կոտորածը, հալածանքներն ու գերիվարությունները:

Փորձենք քննության ենթարկել վերոհիշյալ չորս հարցերը իրենց պատմական հաջորդականությամբ:

Ամենից հինը այդ չորս երևույթների մեջ, տիրող ազգի գերիշխանության սկզբունքն է (միլլեթը հաքիմ է):

Միջին դարերում, երբ Մերձավոր Արևելքի ժողովուրդներն իրենց պետական կյանքի քայքայման շրջանն էին ապրում՝ թուրք-թաթարական ցեղը, հիմնված իր փոքրաթիվ, բայց ռազմունակ զինվորների վրա և օգտվելով հարևան ազգերի թուլությունից, անսպասելիորեն մեծացավ ու տարածվեց, իր իշխանության տակ առնելով հետզհետե նվաճված անկազմակերպ ժողովուրդները: Նա տապալեց նույն իսկ բյուզանդական հսկա պետությունը, նրա առընթեր մի շարք թագավորություններ և իշխանություններ ու տեր դարձավ հսկայածավալ երկրների ժողովուրդների ու ցեղերի, որոնք տարբերվում էին իրենց կրոնով, լեզվով ու սովորություններով: Սև Ծովը դարձավ նոր ստեղծված օսմանյան հսկա պետության ներքին լիճը, իսկ Դանուբը՝ ներքիին գետ: Այդ նոր պետությունը շրջապաետլ էր նույնիսկ Միջերկրականը և հետևզհետե մոտենում էր Ատլանտյանին: Օսմանյան ցեղը անչափելի մեծության հասավ արագորեն, միա՛յն և միայն իր թափառական ցեղերի զին-