Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորական ուժով. սակայն ո՛չ ժողովուրդը և ո՛չ էլ կառավարությունը որևէ կուլտուրական, շինարարական աշխատանքի չլծվեցին, իրենց ենթակա բազմազան ազգերի ու ցեղերի համար տանելի օրենսդրություն ու պետական վարչաձև չստեղծեց: Այդ ժողովուրդները մեկը ընդհանուր հայրենիքի շուրջ հավաքելու ու նրա (հայրենիքի) գիտակից ու անձնազոհ քաղաքացին դարձնելու կարողությունը չունեցան, ուշադրության չառին նրանց ցեղային արդարացի պահանջները և սովորությունները և չբավարարեցին նրանց ամենանվազագույն պահանջները: Իր պետական կյանքի ամենածավալուն օրերից մինչև այսօր այդ պետությունը մնաց արտաքնապես իբրև մեկ հզոր պետություն, իսկ ներքնապես նա հյուծվեց, մնալով միշտ ենթակա տարբեր ցեղերի ու ազգերի հարձակումներին ու ատելություններին:

Օսմանյան ցեղը միշտ էլ մնաց հին խաշնարածը, զինվորը և հրամանատարը: Նա իր իշխանության ամբողջ ընթացքում հասկացավ միայն զենքի օրենքը և զինվորի իրավունքը նրան խորթ մնացին - և միինչև օրս էլ խորթ են - երկրագործություն, ճարտարվեստ, ուսում, գիտություն, տանելի և արդար օրենքներ հպատակ ազգերի համար: Լայնածավալ կայսրության մեջ ստեղծվել էր երկու մեծ բանակ. մեկը՝ գերիշխող սուլթանը և թուրք-թաթար արտոնյալ ցեղերի վրա հենած բազմաթիվ գործակալների դասը, իսկ մյուսը՝ հպատակ ազգերը, որոնք առանց կրոնի ու ցեղի խտրության օրենքից դուրս էին հայտարարված, անարգված և արհամարված: Առաջին բանակը տեր ու տնօրեն էր երկրին, երկրորդը՝ սեփականությունը տիրողի: Չնայած այն հանգամանքին, որ օսմանյան ցեղը շատ աննշան քանակություն էր կազ-