Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մում հպատակ ցեղերի համեմատությամբ՝ բայց նա իր երկաթե ճիրանների մեջ ճզմում ու զսպում էր մեծամասնություն կազմող հպատակներին և նրանց հաշվին ապրում և նրանց նյութական անսպառ միջոցներով իր զինվորական գերիշխանությունը հաստատում:

Թուրքը դարձավ զինվորական, պետական պաշտոնյա ու ոստիկան, իսկ հպատակները՝ ստրուկներ և գերիներ, որոնք իրենց թե՛ արհեստով, թե՛ երկրագործությամբ, թե՛ գրականությամբ և թե՛ ուսումով ու վաճառականությամբ շատ ավելի բարձր էին իրենց վրա իշխող թուրքերից: Օսմանյան բանակը նրա գերիշխանության հենարանն էր: Մի բանակ, որ հավասարապես դժբախտություն էր թե՛ իշխող, թե՛ ենթարկվող ժողովուրդների համար: Իշխողների համար դժբախտություն էր, որովհետև բանակի բարձր ու ստրոին պաշտոններին տիրացած թուրք ցեղը զինվորական անասելի խրախճանքների մեջ ուժասպառ էր լինում, և կյանքի մյուս ասպարեզների համար միանգամայն անընդունակ դառնում, իսկ ստրոին խավը՝ նման հարստահարությունների ու բռնությունների հետևանքով տնտեսապես քայքայված էր և հոգեպես այլասերված:

Թուրքիայի մեջ տիրող օսման ժողովուրդը թե իր նվազ քանակի և թե իր անկուլտուրակնաության հետևանքով կա՛մ պիտի փորձեր հասկանալ մանր ժողովուրդների շարժումների պատճառները և գոհացում տար նրանց արդարացի պահանջներին (որ միայն ամրապնդել կարող էր օսմանյան պետություն), և կամ, ապավինած հրի ու սրի վատթար քաղաքականության՝ արյան ճապաղիկների մեջ իր գերիշխանությունը պիտի հաստատեր: Դժբախտաբար օսմանյան պետությունը իր գոյության ամբողջ ընթացքում որ-