Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեգրեց երկրորդ ուղին. կոտորած, ավերածություն, հալածանք ու գերեվարություն... ահա յուրաքանչյուր անգամ օսմանյան պետության տված պատասխանը իր հպատակ բազմաթիվ ազգերին ու ցեղերիին՝ երբ նրանցից որևէ մեկը փորձել է իրավունք, արդարություն և ապահովություն գտնել օսմանյան դժոխքի մեջ:

Դարերի ընթացքում ցուցադրած այս անհեռատես ու անիծակուռ քաղաքականությունը անհրաժեշտ է համարվել պետության շահերը պաշտպանելու, նրա գոյության հիմերը ամրապենքելու տեսակետից:

Մարդիկ դարերով կառավարել են մի հսկայածավալ պետություն, մի քանի տասնյակ միլիոն ժողովուրդներով, իրենց պետական իմաստությունը հիմնելով այն սխալ համոզումի վրա՝ թե հպատակ ցեղերն ու ազգերը պետք է լինեն տնտեսապես ուժասպառ, արյունաքամ, քաղաքականպես լլկված ու ստրկացած, որպեսզի դյուրին լինիի նրանց թե՛ սանձելն ու հպատակության մեջ պահելը և թե՛ տիրող թուրք ցեղի օգտին շահագործելը: Այս արատավոր վարչաձևի հետևան պիտի համարել այն բուռն ատելությունը, որ ծնել ու դարերով սնուցել են իրենց հոգու մեջ ճպատակ ժողովուրդները հանդեպ թուրքի. քուրդը թուրքին անվանում է «ռօմե խային», ղզլբաշը՝ «հարամ օսմանցի», արաբը՝ «կեղտոտ տաճիկ» և այլն և այլն...

Օսմանյան պետության հարուցած տնտեսական, քաղաքակնա ու ազգային անհանդուրժելի հալածանքները ոտքի են հանել իրար հետևից քսանիի չափ ժողովուրդներ. նրանցից ոմանք ապստամբել ու ազատվել են թուրքական լծից, ոմանք անհավասար կռվի մեջ նոր վերքեր ստացած՝ շարունակում են տառապել