Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շուրջ համախմբելու, նրանց զինում է այս վերջինի դեմ:

Ահա այդ ծանր փորձություններից հետո նրանք հրապարակ նետեցին համիսլամական գաղափարը՝ անցյալ սխալանքները սրբագրելու, քողարկելու և պետության խախտված հիմերը ամրապնդելու նպատակով:

Սուլթան Համիդը և նրա քաղաքակնությունը որդեգրած թուրք մտավորականությունը այն համոզումն ունեին, թե համիսլամական գաղափարի ծավալումով պիտի կարողանան ա.) երկրի ներսի իսլամ ցեղերն ու ազգերը ի մի համախմբել. բ.) այդ համախմբված իսլամ տարրերը դարձնել թուրք պետության հենարան և նրանց միջոցով զսպել և ստրկության մեջ պահել ոչ իսլամ ժողովուրդները. գ.) ի միի ժողովել դրսի մի քանի հարյուր միլիոնի հասնող իսլամները և նրանց միացյալ ուժով՝ քայքայել արտաքիին թշնամի պետությունները, և վերջապես, դ.) այդ ճանապարհով փորձել վերականգնելու թուրք պետության անցյալ փառքը հյուսիսային Աֆրիկայից մինչև Անդրկովկաս: Դանուբից մինչև Հնդկաստան, Մեքքայից մինչև Չինաստան:

Այս ցնորական, բայց գրավիչ հեռանկարների պատճառով համիսլամական գաղափարը Սուլթան Համիդի ժամանակներից դարձավ ո՛չ միայն պետական սկզբունք, այլ և թուրք պետության ներքին և արտաքին քաղաքակնաությունների հիմնաքար: Մանավանդ, որ այդ շարժումը խրախուսում էին դրսից զանազան ուժեր և Վիլհելմ կայսեր նման անձնավորություններ:

Համիսլամական գաղափարի առաջնորդները ցանկություն ունեին պատմության օրենքները շուռ տալ հետ գնալ մինչև միջին դարերը՝ երբ կրոնական պետերն