Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակաբար ենթակա էր ամեն տեսակ բռնությունների ու հալածանքների: Մեր խոսքերի ճշմարտությունը հաստատող փաստ կարող է ծառայել հենց այս մեկ հատիկ հանգամանքը, որ այն ժամանակ, երբ մինչև 17-18-րդ դարերը Թոքաթից մինչև Թավրիզ ձգվող ամբողջ տարածությունը բռնված էր հոծ հայ ազգաբնակությամբ, այդ թվականներից հետո այդ ժողովուրդը՝ այլևս այդ երկրամասի վրա չկար:

Ու՞ր գնացին արդյոք այդ հայերը և ի՞նչ վախճան ունեցան նրանց կրած տառապանքները...

Սուլեյման Նազիֆ էֆենդիները, որոնք պնդում են, թե Անատոլիան հինգ մատերի պես ծայրից ծայր գիտեն, անշուշտ գիտեն նաև մեր հարցի պատասխանը: Այդ պատասխանը նրանք կարող են ստանալ նաև արդեն պատմության սեփականություն դարձած բազմաթիվ հիշատակագրերից, կառավարական գաղտնի հաղորդագրություններից և եվրոպական ճամփորդների այլ և այլ գրվածքներից: Եթե անհնար էր տեսնել դարերի ընթացքում սրածված հարյուր հազարավոր հայ մարդկանց դիակները, ապա բացարձակապես անհնար է չնկատել հարյուրավոր հայ վանքերի, մատուռների ու եկեղեցիների ավերակները, որ ցցված են երկրի ամեն մեկ անկյունում, յուրաքանչյուր քայլափոխին հաճախ թուրքական ու քրդական գյուղերի մեջ: Սուլեյման Նազիֆ երբ պիտի տեսնեն և կենդանի բեկորները նախկին հոծ հայության, երբ անցնեն Լազիստանի վրայով, երբ խոսեն Համշենի «թուրքերի» հետ, որոնց նախկին հայեր են, այժմս էլ հայախոս, բայց բռնությամբ իսլամացած, թրքացած: Նրանք Իսպեր, Թորթում, Կիսկիմ հովիտների մեջ պիտի գտնեն գյուղեր ու քաղաքներ, որոնց բնակիչները սպիտակ փաթթոցներ ունեն իրենց գլուխների վրա